14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ են հրեշտակները սկսում մեզ համար աշխատել

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ասում ենք Աստծո խոսքը։ Առաջին հերթին՝ մենք գործի ենք դնում հրեշտակներին։ Նրանք սկսում են աշխատել մեզ համար։ Ինչ-որ մեկը կարող է ասել՝ ի՞նչ, դա լուրջ չէ։ Ինչո՞ւ պետք է հրեշտակները մեզ համար ինչ որ բան անեն․․․

Դա արվում է երկու պատճառով՝ նախ, Աստվածաշնչում ասվում է, որ նրանք «ծառայողական հոգիներ են, ովքեր ուղարկվում են ծառայելու նրանց, ովքեր փրկություն են ժառանգելու»։ Դուք ժառանգորդներից մեկն եք, դրա համար էլ հրեշտակները աշխատում են ձեզ համար։

Երկրորդ, նրանք ծրագրավորված են Աստծո կողմից կատարելու Նրա խոսքը՝ «հպատակվելով Նրա խոսքի ձայնին»։

Այդ պատճառով, երբ դուք ասում եք նույնը, ինչ ասում է Աստված, նրանք գործում են, որպեսզի ասվածն իրականացնեն։ Եւ հակառակը, երբ դուք ասում եք ուրիշ բան, նրանք կամ անտեսում են ձեզ կամ պարզապես ծայրահեղ զարմացած նայում են ձեզ։ Հրեշտակները պատկերացում անգամ չունեն այն մասին, թե ինչ անեն, երբ անհավատ եւ անվստահ խոսքեր են հնչում։ Նման խոսքերը մտահոգում են նրանց։

Հիսուսը՝ Աստծո կողմից ուղարկված մարգարեն եւ Առաջին քահանան է։ Նրա խնդիրն է իրականացնել Աստծո խոսքը մեր շուրթերին, դրա համար էլ Նա ստիպված է սպասել, մինչ մենք կասենք նույնը, ինչ ասում է Նա․․․

Քեննեթ Կոուպլենդ

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ