15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս կարող ենք խաղաղ ապրել, երբ ապրում ենք դժվարությունների ու դաժան աշխարհում

Որ դուք շուտով չշարժվեք ձեր մտքից և չզարհուրեք ոչ հոգով, և ոչ խոսքով, և ոչ թղթով իբր թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած լինի: Բ Թեսաղոնիկեցիների 2.2

Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցու անդամներին հորդորում է, որ չշարժվեն իրենց մտքից և չզարհուրեն:

Մարդու միտքը կարող է ղեկավարվել ինչպես Աստծո Հոգուց, այնպես էլ սատանայից: Այս աշխարհի մթնոլորտը նույնպես կարող է մեծ ազդեցություն ունենալ մտքի վրա: Բայց նա, ով հոգուց է ծնված, հոգևոր մարդ է, և նրա միտքը պետք է ղեկավարվի Աստծո Հոգուց: Երբ թուլանում ենք հոգևոր կյանքում, մեր միտքը դադարում է Հոգով առաջնորդվելուց: Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ չշարժվենք մեր մտքից և չզարհուրենք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթով:

Դա նշանակում է, որ մեր միտքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի և Ավետարանի վրա: Մենք չպետք է բարկանանք, զարհուրենք, մտահոգվենք, դեպրեսիայի մեջ ընկնենք, այլ պետք է ջանք անենք, որ մեր միտքը պահենք խաղաղության, արդարության և սրբության մեջ:

Միգուցե հարց ծագի. «Ինչպե՞ս կարող ենք մեր միտքը պահել խաղաղության, արդարության և սրբության մեջ, երբ ապրում ենք այս աշխարհում, որտեղ շատ դաժանություններ, դժվարություններ ու խնդիրներ կան»:

Սիրելիներ, հավատացեք, որ ամեն դժվարություն և զարհուրանք կարելի է հաղթահարել Տիրոջ օգնությամբ: Երբ գալիս են դժվարությունները, և զգում ես, որ միտքդ սկսում է տատանվել, սկսիր աղոթել, Աստվածաշունչ կարդալ, և կտեսնես, թե ինչպես կլցվես խաղաղությամբ, արդարությամբ և սրբությամբ:

Մենք կարող ենք կառավարել մեր միտքը Աստծո Խոսքի և աղոթքի միջոցով, և բոլոր բացասական մտքերը, մտահոգությունը, զարհուրանքը կհեռանան մեզնից: Ամեն:

Արմեն Ալեքսանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ