28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է

Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով: Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները:

Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է, պետք է նայել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից: Ըստ ժողովրդական ավանդույթի, Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով, ժողովրդական ավանդության մեջ, Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու «տաբուն» վերացնելու հիմնական առիթ:

Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Ինչպես նաև՝ Տեառնընդառաջը Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան

Աղբյուրը` Qahana.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ