28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է նշանակում Տեառնընդառաջի խարույկը

Տեառնընդառաջի տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից ու նախատոնակից   հետո, խարույկ են վառում: Հոգևոր դասը կատարում է անդաստան (աշխարհի չորս ծագերի օրհնություն): Թեպետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները բազմիցս մեկնաբանել են խարույկի խորհուրդը, այնուհանդերձ ժողովրդի մեջ սնոտիապաշտական սովորույթները արմատացած են: Սա պարզ է դառնում զրուցակիցներիս պատասխաններից: Երբ մարդկանց հարցնում ես, թե ի՞նչ տոն է Տեառնընդառաջը, ապա շատ հաճախ հարցիս հարցով են պատասխանում.

«Էդ ի՞նչ տոն ա», իսկ երբ հարցս ուղղեցի երկրորդ անգամ, «Տեառնընդառաջ»-ի փոխարեն «Տրնդեզ» ժողովրդական անվանումը նշելով, ապա հետևյալ պատասխանը հնչեց. «Հա՜ էդ կրակի վրայով թռնելու օրը չի՞»: Մարդիկ էլ եղան, որոնք գաղափար չունեին այս տոնի մասին: Շատ քչերը գիտեին վառվող խարույկի հոգևոր իմաստը, տոնի ավետարանական պատմությունը և որ այս տոնը քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճար տանել-ընծայելու տոնն է:

Իսկ թե ինչու է տոնի նախօրեին խարույկ վառվում, որի շուրջը խմբվում է հավատացյալ ժողովուրդը, Սբ. Գրիգոր Տաթևացին հետևյալ կերպ է մեկնաբանում.

«…Հեթանոսները պաշտում էին բոլոր արարածներին, առավելաբար` ինչպես պարսից ազգը…Ուստի մենք վառված հուրն ընծայում ենք ի պատիվ Աստծո, ասելով թե` «Դու ես ճշմարիտ Աստված, որ այժմ երևացիր», իսկ հուրն աստված չէ, այլ` Քո արարածը, այդ պատճառով էլ Քեզ ծառայության ենք բերում, ինչպես որ եբրայեցի մանուկները ծառերի ոստերն ընծայեցին ի պատիվ Քրիստոսի (Մատթեոս 21.8), որովհետև Նա է ճշմարիտ Աստված, նույնպես և մենք` հուրն ենք ընծայում»:

Սբ. Եփրեմ Խուրի Ասորին էլ Տեառնընդառաջին նվիրված ճառում գրում է. «Ջահերն ու խարույկները ունեն հետևյալ պատճառները: Նախ որովհետև հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու: Նաև, վրայից թռչելով, այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ տաճար»:

Աղբյուր՝ holytrinity.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ