27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մի վախեցիր

Մի՛ վախեցիր ապագայից, մի՛ վախեցիր չքավորությունից, մի՛ վախեցիր որևէ մարդուց, մի՛ վախեցիր անարգանքից, մի՛ վախեցիր բամբասանքից, մի՛ վախեցիր հալածանքից, մի՛ վախեցիր տառապանքից, մի՛ վախեցիր մենակ մնալուց, ընդհանրապես մի՛ վախեցիր, քանի որ ամբողջ տիեզերքի Տիրակալը` Բարձրյալ Աստված Հիսուս Քրիստոս, Ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ասում է. Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու (Եբր. 13:5):

Երբ թվա, թե «ձեր բախտը չի բերել» ու հուսահատվեք, հիշեք

Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է իր փրկության համար լավագույն իրավիճակում: Երբ թվա, թե «ձեր բախտը չի բերել» ու հուսահատվեք, հիշե՛ք, որ բախտ չկա, որովհետև ձեր գլխի բոլոր մազերը նույնիսկ հաշվված են (Ղուկ. 12:7): Եթե բախտ լիներ, Տերն ինչու՞ էր պատվիրաններ տալիս, որ տեսներ, թե «անբախտ» մարդիկ ոնց են տառապում: Դա սեր չէ, իսկ Աստված Սեր է: […]

Զգույշ եղեք որ ձեր վրա ավելորդ փորձանք չբերեք

Զգույշ եղեք որ ձեր վրա ավելորդ փորձանք չբերեք: Տեր Հիսուսն ասում «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ» (Մր 4:24): Սա ինչ է նշանակում: Եթե դուք սիրում էք լսել վատ բաներ, ձեզ վատ բաներ կտրվի ավելիով: Եթե դուք սիրում էք լսել լավ բաներ, ձեզ լավ բաներ կտրի […]

Ճանապարհներն ամբարիշտների՝ պիտի կորստի տանեն իրենցով գնացողներին

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ /ոտքն իր չդրեց/ երբե՛ք քայլ չարեց, ո՛չ էլ ընթացավ մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստեց ժա՛նտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր- ցերեկ, ամե՛ն ժամանակ նա խորհեց Տիրոջ օրենքի մասին, կամք արեց ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի […]

Ինքդ Հավիտյանի մեջ գտնվելով մի՞թե այլևս մերժեցիր ինձ, Տե՛ր

Իմ ձայնով Տիրո՛ջն աղոթք կարդացի, իմ ձայնով աղո՛թք կարդացի Աստծուն, և Նա ի՛նձ նայեց: Նեղությանս մեջ ձեռքերս պարզած խնդրեցի՛ Աստծուն, գիշե՛րն էլ Նրա առջև կանգնելով՝ և չխաբվեցի՛: Մխիթարություն չէր գտնում հոգիս: Հիշեցի Աստծուն և ուրախացա՛, բայց իմ հառաչից դեռ նվաղում էր իմ հոգին իմ մեջ: Եվ վա՛ր կախեցի աչքերս այդժամ ու խռովքի մեջ բա՛ն չխոսեցի, […]

Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի

Արդ, նայեցե՛ք, որ Քրիստոսի Ավետարանին վայել ձևով ապրեք… Բնավ չվախենաք հակառակորդներից. այդ հակառակությունը նրանց կորստի և ձեր փրկության ապացույցն է: Եվ դա Աստծուց է, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ նաև նրա համար չարչարվելու շնորհ, որպեսզի մղեք նույն պատերազմը, որ ես եմ մղում: Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, […]

Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին

«Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. և Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհածներին և ոչ մի բան չեղողներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. որպեսզի ոչ մի անձ չպարծենա Աստծո առաջ» :

Հաստատ մնա

Հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված