16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Տեր, օգնիր իմ անհավատությանը

ԵՐԲ ՀԱՎԱՏԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է- Աստծո կանչը Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը: / Մարկ. Թ. 24 / Մարդկային սրտի աղաղակը իրապես արտահայտում է` իրեն հույժ անհրաժեշտ հավատի կարիքը. ինչպես պարզ արտահայտում էր այս աղաղակը, որ Ինձ ուղղվեց` երբ Ես երկրի վրա էի: Այս արտահայտությունը ցույց է տալիս հոգու առաջադիմությունը: Երբ մարդը ճանաչում է Ինձ ու […]

Մի պարծեցիր, թե արդար ես

Մի պարծեցիր, թե արդար ես, որովհետև Աստուծո առջև զղջացող մեղավորն է արդարանում, այլ ոչ թե այն մարդն, ով իրեն արդար է համարում: Փարիսեցու ու մաքսավորի առակի մեջ, երբ փարսեցին դատում էր մաքսավորին, նա երևի ճիշտ էր դատում: Բայց արի ու տես, որ զղջացող մաքսավորն էր, որ արդարացած գնաց տուն, այլ ոչ թե «ճիշտ» դատող փարիսեցին: […]

Մի հուսահատվեք նեղության մեջ

4-րդ Սաղմոսում Դավիթն ասում է. «Իմ նեղության մեջ ինձ անդորր տվիր, լսեցիր ինձ, երբ ձայն տվի»: Տեսնու՞մ եք, Դավիթը չի ասում անդորր ստացա իմ լեն ու ուրախ օրերին, այլ իմ նեղության մեջ: Տերը Պողոսին էլ ասաց, թե Իր զորությունը տկարության մեջ է կատարյալ (Բ Կթ. 12:9): Մի հուսահատվեք նեղության մեջ, այլ դիմացեք ու ամուր պահեք […]

Մարդը գանձեր է դիզում, որ չգիտի, թե ո՞ւմ պիտի հասնի

Ասացի հսկեմ ընթացքիս վրա և չարտաբերեմ մեղանչման խոսքեր: Եվ փակ պահեցի իմ բերանը, երբ հակառակվում էր մեղավորն իմ դեմ: Եղա՛ խուլի պես, իբրև չե՛մ լսում, անգամ բարության խո՛սք իսկ չասացի, բայց բորբոքվեցի՛ն ցավերը իմ մեջ: Սիրտս տաքացա՛վ, սիրտս բորբոքվե՛ց, և կրա՛կ բռնեց իմ որովայնում, և խորհուրդներն իմ բոցերի՛ նման դարձան հո՛ւսկ վառող: Եվ բացվեց լեզուս […]

Երբ կարող ես վստահ կանգնել Աստծո առաջ

«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպէ՞ս կարող է բնակվել նրա մեջ: Որդյակնե՜ր, խոսքերով և լեզվո՜վ չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ: Եւ հենց դրանո՜վ ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը»:  (Ա Հովհաննես 3.14)

Ո՞ր մեղքերն են ներվում

Ներվում են այն մեղքերը, որ կատարել ենք, երբ դեռևս չէինք ճանաչում Աստծուն, իսկ համառորեն մեղքի մեջ մնալը դատապարտվում է: Ուրեմն, ի՞նչ պետք է անել: Որոնք են ապաշխարության պտուղները: «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղուկ., Գ 11): Եվ այդ սովորեցնողը արժանահավատ […]

Մի հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցեք

Մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում: Եվ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամեն մի հոգի, որ ընդունում է է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: (Հովհաննես 4:1-2)

Մեկը չգտնվե՞ց, որ վերադառնար ու փառք տար Աստծուն

Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Հիսուս անցնում էր Սամարիայի և Գալիլեայի սահմաններով: Եվ մինչ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին. -Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ: Հիսուս տեսավ նրանց և ասաց. -Գնացե՛ք և ձեզ ցույց տվե՛ք քահանաներին: Եվ մինչդեռ գնում էին, արդեն իսկ մաքրվեցին: Նրանցից մեկը երբ տեսավ, որ բժշկվեց, […]

Անիրավ դատավորը

Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատելու: Եվ ասաց. -Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի