16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Իմ հոգի՝ Տիրոջն օրհնիր շարունակ

  Ի՛մ հոգի՝ Տիրո՛ջն օրհնիր շարունակ, իմ Տե՛ր Աստվածը մե՛ծն է ամենա: Զգեստավորված գովասանքներով և վայելչությամբ, լույսն իբրև թիկնոց ուսերիդ վրա: Դո՛ւ տարածեցիր երկինքը վերում՝ որպես սուրբ խորան, և նրա վերին հարկերն հիմնեցիր երկրի ջրերին: Դո՛ւ ես ի զորու՝ ամպերն իբրև գորգ փռել ոտքիդ տակ՝ քայլելով անցնել դրանց վրայով, հո՛ղմ առաջացնել և շրջել նրա հզո՛ր […]

Փրկության ճանապարհը

Հիմա, որ հավատով արդարացած ենք, այլևս հաշտված ենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հասնել այն շնորհին, որի մեջ ապրում ենք այժմ և պարծենում Աստծու փառքին արժանանալու հույսով: Եվ ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, […]

Խորհենք այս մասին քնելուց առաջ

«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին… Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կյանքը հավիտենական» (Սղ 132:1-3): Գիտե՞ք մենք ինչքան բան ենք կորցնում, երբ թողնում ենք անհամաձայնությունները մեզ բաժանեն: Գիտե՞ք ինչքան օրհնություն ենք կորցնում, երբ խռովում ենք իրարից կամ նեղանում ու չենք կարողանում ներել: Եթե սա հասկանանք ամեն ինչ կանենք իրար սիրելու ու […]

Խաչի իմաստը

«Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» /Մատթեոս 10:38/: «Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի […]

Աստվածաշունչը ցույց է տալիս՝ ինչպես խավարից տեղափոխվել լույսի մեջ

Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք։ Հետևաբար, ապրեցեք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը։ Եփեսացիներին 5.8

Ինչ է տալիս մեզ եկեղեցի գնալը

Բարեպաշտ անուն ձեռք բերելու համար պետք չէ գնալ եկեղեցի: Եկեղեցի գնալը պետք է նպատակ ունենա և այդ նպատակը իրագործելու համար պետք է պատրաստվել երկուշաբթիից մինչև շաբաթ: Կիրակի օրը Եկեղեցի պետք է գնալ Տիրոջ հետ հանդիպելու, ճաշակելով նրա Սուրբ Մարմինն ու Արյունը: Իմանալ ինչ է Սուրբ Հաղորդությունը: Եկեղեցի պե՛տք է գնալ գոհություն հայտնելու ողջ շաբաթվա համար: […]

Սիրո երրորդ օրենքը

«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտիարտասանես, որովհետև Տերը արդար չիհամարում նրան, ով իր անունը զուր տեղն էարտասանում» (Ելից 20:7): Սա է  «Սիրո օրենքները» հոդվածաշարի հաջորդ օրենքը, որ պետք է մեկնաբանենք: «Մի ոսկերիչ իր արհեստանոցում ոսկի է ձուլում, զարդ պատրաստում ու ամեն անգամ աշխատելիս տեղի կամ անտեղի Ատծո անունն է տալիս: Երբ  մի ուխտավոր անցնում է արհեստանոցի կողքով, լսում է և իր սրտի մեջ զայրանում, թե այս մարդը ինչու է Տիրոջ անունը այսքան պարապ […]

Եթե սիրում եմ ինքս ինձ

«Այն, ինչ կուզենայիք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն արեք նրանց նկատմամբ»: «Ոսկե կանոնը» չի ասում, թե՝ «Ինչ որ մարդիկ ձեզ են անում, նույնն էլ դուք արեք նրանց», ինչը չարիք գործելու լայն դաշտ կբացեր, այլ պատվիրում է, որպես քրիստոնյաներ, մարդկանց հանդեպ ունենալ այնպիսի վերաբերվունք, ինչպիսի վերաբերմունքի կուզենային իրենք արժանանալ: Այս սկզբունքը բացառում է որևէ անձնական շահ, […]

Ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, որին չես տեսել

Գրված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»  (Ա Հովհան. 4.20): Իսկ ով չի կարող սիրել Աստծուն, նա, իհարկե, չի կարող և հավատալ Նրան: Լսիր, թե ինչ է ասում Պողոս Առաքյալը. «Արդ` մնում են հավատ, հույս, սեր. Սրանք երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»  (Ա […]

Ամեն մեկս մի խաչ կրում է

Բոլոր մարդիկ էլ ունենում են միայնության զգացումներ, տխրության օրեր, հուսահատության պահեր: Բայց եթե դուք հավատում եք Քրիստոսին ու համոզված եք ձեր հույսի պատճառի վրա, ապա իմացեք, որ այս բոլոր նեղությունների մեջ մեր Տերը մեզ հետ է: Պարզապես պետք է մի քիչ համբերել, մի քիչ դիմանալ, ավելի շատ հուսալ, ավելի շատ հավատալ: Ամեն մեկս մի խաչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի