25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, որին չես տեսել

Գրված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»  (Ա Հովհան. 4.20): Իսկ ով չի կարող սիրել Աստծուն, նա, իհարկե, չի կարող և հավատալ Նրան: Լսիր, թե ինչ է ասում Պողոս Առաքյալը.

«Արդ` մնում են հավատ, հույս, սեր. Սրանք երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»  (Ա Կոր. 13.13): Եվ քանի որ հավատը միացած է հույսի հետ, իսկ հույսը ուղեկցում է սիրուն, ապա ակնհայտ է, որ նա, ով սեր չունի, չունի և հույս, իսկ ով հույս չունի, հավատ էլ չունի, այսինքն ով հավատ չունի, նա հույս էլ չունի, իսկ ով հույս չունի, նա սեր էլ չունի:

Քանի որ ինչպե՞ս է հնարավոր լինել սիրուն, երբ չկան իրեն գոյացնող պատճառները, այսինքն` հավատքն ու հույսը: Ինչպես անհնար է, որ տանիքը պահվի առանց շինության, որի վրա այն հաստատվում է, այդպես էլ հնարավոր չէ, որ մարդու հոգում գտնվի Աստծո սերը, երբ նրա մեջ գոյություն չունեն հավատքն ու հույսը: Իսկ ով սեր չունի, նա մյուս առաքինություններից էլ ոչ մի օգուտ չի ստանա, ինչպես ասում է նույն Պողոսը:

(Ընտրանի Սուրբ Սիմեոն Նոր Աստվածաբանի, 10-11-րդ դարերի († 1022) բյուզանդացի մեծ
վանահոր «Խոսքեր»  գրքից)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ