27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե սիրում եմ ինքս ինձ

«Այն, ինչ կուզենայիք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն արեք նրանց նկատմամբ»:

«Ոսկե կանոնը» չի ասում, թե՝ «Ինչ որ մարդիկ ձեզ են անում, նույնն էլ դուք արեք նրանց», ինչը չարիք գործելու լայն դաշտ կբացեր, այլ պատվիրում է, որպես քրիստոնյաներ, մարդկանց հանդեպ ունենալ այնպիսի վերաբերվունք, ինչպիսի վերաբերմունքի կուզենային իրենք արժանանալ: Այս սկզբունքը բացառում է որևէ անձնական շահ, որևէ հաշվենկատ դրսևորում թե՛ անցյալ, թե՛ ներկա, թե՛ գալիք ժամանակներում, այլ պատվիրում է ուրիշի նկատմամբ բարիք գործել, բարի վարմունք ունենալ:

«Ոսկե կանոնը» ձևակերպված չէ նաև բացասական շեշտադրմամբ, թե՝ «Մի՛ արեք ուրիշներին այն, ինչ չէիք ցանկանա, որ նրանք ձեր հանդեպ անեն». այս դեպքում մարդու կեցվածքը կսահմանափակվեր սոսկ չարիք չգործելու շրջանակում, մինչդեռ «ոսկե կանոնը» բարիք գործելու տարածք է բացում:

Այս պատվիրանի տրամաբանությունը հուշում է, որ ինքն իր նկատմամբ ունեցած սերը հիմքն է ուրիշի նկատմամբ դրսևորվող սիրո. եթե ինձ սիրում եմ ճշմարտապես, չեմ կարող չսիրել նաև ուրիշին: Հետևաբար, եսասիրությունը առողջ և ճշմարիտ ինքնասիրությունը չէ …

Ռուբեն վարդապետ Զարգարյան

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ