16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ով ուրանա

Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, ով կարող է թե՛ հոգին սպանել և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում: Մի՞թե հինգ դահեկան չարժե երկու ճնճղուկը, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի […]

Երբ դու փախչում ես Աստծուց և ուզում ես ապրել քո ցանկություններով

Երբ դու փախչում ես Աստծուց և ուզում ես ապրել քո ցանկություններով, դու (ուշադիր) միավորվում ես տանջող դևերի հետ, գրում է Անտոն Անապատականը: Բայց երբ ապրում ես ըստ Աստուծո ու ձգտում ես պահել պատվիրանները, դու միավորվում ես Աստուծո հետ: Ահա թե ինչու «հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հկ. 4:7): Ժողովուրդ ջան, […]

Մի վախեցիր

Մի՛ վախեցիր ապագայից, մի՛ վախեցիր չքավորությունից, մի՛ վախեցիր որևէ մարդուց, մի՛ վախեցիր անարգանքից, մի՛ վախեցիր բամբասանքից, մի՛ վախեցիր հալածանքից, մի՛ վախեցիր տառապանքից, մի՛ վախեցիր մենակ մնալուց, ընդհանրապես մի՛ վախեցիր, քանի որ ամբողջ տիեզերքի Տիրակալը` Բարձրյալ Աստված Հիսուս Քրիստոս, Ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ասում է. Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու (Եբր. 13:5):

Երբ թվա, թե «ձեր բախտը չի բերել» ու հուսահատվեք, հիշեք

Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է իր փրկության համար լավագույն իրավիճակում: Երբ թվա, թե «ձեր բախտը չի բերել» ու հուսահատվեք, հիշե՛ք, որ բախտ չկա, որովհետև ձեր գլխի բոլոր մազերը նույնիսկ հաշվված են (Ղուկ. 12:7): Եթե բախտ լիներ, Տերն ինչու՞ էր պատվիրաններ տալիս, որ տեսներ, թե «անբախտ» մարդիկ ոնց են տառապում: Դա սեր չէ, իսկ Աստված Սեր է: […]

Զգույշ եղեք որ ձեր վրա ավելորդ փորձանք չբերեք

Զգույշ եղեք որ ձեր վրա ավելորդ փորձանք չբերեք: Տեր Հիսուսն ասում «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ» (Մր 4:24): Սա ինչ է նշանակում: Եթե դուք սիրում էք լսել վատ բաներ, ձեզ վատ բաներ կտրվի ավելիով: Եթե դուք սիրում էք լսել լավ բաներ, ձեզ լավ բաներ կտրի […]

Ճանապարհներն ամբարիշտների՝ պիտի կորստի տանեն իրենցով գնացողներին

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ /ոտքն իր չդրեց/ երբե՛ք քայլ չարեց, ո՛չ էլ ընթացավ մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստեց ժա՛նտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր- ցերեկ, ամե՛ն ժամանակ նա խորհեց Տիրոջ օրենքի մասին, կամք արեց ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի […]

Ինքդ Հավիտյանի մեջ գտնվելով մի՞թե այլևս մերժեցիր ինձ, Տե՛ր

Իմ ձայնով Տիրո՛ջն աղոթք կարդացի, իմ ձայնով աղո՛թք կարդացի Աստծուն, և Նա ի՛նձ նայեց: Նեղությանս մեջ ձեռքերս պարզած խնդրեցի՛ Աստծուն, գիշե՛րն էլ Նրա առջև կանգնելով՝ և չխաբվեցի՛: Մխիթարություն չէր գտնում հոգիս: Հիշեցի Աստծուն և ուրախացա՛, բայց իմ հառաչից դեռ նվաղում էր իմ հոգին իմ մեջ: Եվ վա՛ր կախեցի աչքերս այդժամ ու խռովքի մեջ բա՛ն չխոսեցի, […]

Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի

Արդ, նայեցե՛ք, որ Քրիստոսի Ավետարանին վայել ձևով ապրեք… Բնավ չվախենաք հակառակորդներից. այդ հակառակությունը նրանց կորստի և ձեր փրկության ապացույցն է: Եվ դա Աստծուց է, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ նաև նրա համար չարչարվելու շնորհ, որպեսզի մղեք նույն պատերազմը, որ ես եմ մղում: Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի