16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու

Պահք. մտքում` աղոթք, ձեռքում` ողորմություն, կենցաղում` ժուժկալություն, սրտում` անհիշաչարություն և Աստված մեզ հետ է: Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ, – ասում է Պողոս Առաքյալը Աղքատը հարուստ է, քանի որ երազել գիտի: Երբ պառկում ենք քնելու, և մեր անկողինը փափուկ է ու տաք, երբեք  չկարծենք, թե այդպես է բոլորի մոտ: Միշտ […]

Մի վախեցիր

Մի՛ վախեցիր մեր Տիրոջ համար վկայություն տալուց… որ փրկեց մեզ և հրավիրեց մեզ իր սուրբ ժողովուրդը լինելու ոչ թե մեր արժանիքների համար, այլ համաձայն իր ծրագրի և այն շնորհի, որ մեզ էր տվել Հիսուս Քրիստոսի միջոցով՝ հավիտենական ժամանակներից իսկ առաջ: Այդ շնորհն այժմ հայտնվեց մեզ մեր փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով, որ խափանեց մահվան իշխանությունը և […]

Առեք Աստծու սպառազինությունը

Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք […]

Մեր ապավենը Աստված է, Նա է զորությունը մեր

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

Ամեն վատ լուր լսելիս հիշիր այս խոսքերը

Երբ որ վատ լուր ենք լսում, միանգամից տակնուվրա ենք լինում: Աստված գիտի դա, ու անմիջապես հասնում է օգնության, որ չվախենանք: Երբ գնում էր Հայրոսի աղջկան բուժելու, ճանապարհին լուր հասավ թէ աղջիկը մահացավ: Պատկերացնում է՞ք հոր վիճակն այդ պահին: Հիսուսն էլ էր պատկերացնում: Ու միանգամից շուռ է գալիս Հայրոսին ու ասում «Մի՛ վախեցիր, միայն հավատա, և […]

Համառոտ տեղեկություն հրեշտակների մասին

Հրեղենների բազմություններին թիվ ու հաշիվ չկա, ինչպես նաև չկա լեզու, որ կարողանա մեզ պատմել նրանց կայանների, հարկերի կամ գավառի մասին, որով-հետև նրանց մեջ է բնակվում Աստված՚ (Խրատներ): Նաև գիտենք հրեշտակապետերի ինն անունները և դրանց թարգմանությունները: Իսկ այդ անունների վերջնամասում միտումնավոր ենք գրել՝ Էլ, ելի փոխարեն, որովհետև գրաբարյան տարբերակով վերջում գրված է Էլ-ով, այլ ոչ թե […]

Ինչ է ասում Աստվածաունչը բարեգործության մասին

«Զգու՛յշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք,որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է» (Մտթ.6:1): Այստեղ Հիսուսի նկատի առած գլխավոր կետը ցուցամոլությունն է, և ոչ թե պարզապես գաղտնիությունը: Հիսուս ընդունում է, որ ողորմություն անողը պիտի արդյունք ստանա, իր ողորմությունից ինքն էլ պիտի օգուտ քաղի, որն էլ […]

Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար …

Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։  Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։ Սաղմոս17:1 Մարդկանց մի մասը ի սեր Աստծո աղոթում է, բարիք է գործում, ողորմություն է անում, ապավինում է Աստծուն, և ապրում է չափավոր կյանքով: Մի մասը կեղծիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի