Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու
Պահք. մտքում` աղոթք, ձեռքում` ողորմություն, կենցաղում` ժուժկալություն, սրտում` անհիշաչարություն և Աստված մեզ հետ է:
Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ, – ասում է Պողոս Առաքյալը
Աղքատը հարուստ է, քանի որ երազել գիտի: Երբ պառկում ենք քնելու, և մեր անկողինը փափուկ է ու տաք, երբեք չկարծենք, թե այդպես է բոլորի մոտ: Միշտ կա մեկը, որը մրսում է տաք անկողին չունենալու պատճառով:
Երբ կշտանում ենք համադամ ուտելիքներից, չկարծենք, թե մենք այն արժանավորն ենք, որ մեզ կարելի է ամեն ինչ: Հիշենք, որ միշտ կա մեկը, որ կիսաքաղցած է այս պահին:
Երբ մեր զգեստապահարանը նմանվում է մի հագուստի խանութի, և մենք դարձյալ նեղսրտում ենք` նոր բան չունենալու պատճառով, հիշենք, որ միշտ կա մեկը, որը գիշերը լվանում է հագուստը, առավոտյան հագնելու համար:
Այսպես է կյանքը: Բայց արի ու տես, որ մրսող կիսաքաղցածը աղոթում է Աստծուն և հույս ունի վաղվա օրվա համար և միշտ երազում է ինչ որ բաների համար, իսկ հարուստը` չի գոհանում իր ունեցածից, և էլ ի՞նչ հուսա, երբ ամեն ինչ ունի, հատկապես երազելու առիթ չունի, որովհետև կարիք չունի: Ուրեմն աղքատը հարուստ է առավել քան` մեծահարուստը: Երկուսին էլ այցելում է Աստված: Սաղմոսն ասում է. Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։
Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից, – ասում է Հովհաննես առաքյալը:
Ծովիկ Դավթյան