27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համառոտ տեղեկություն հրեշտակների մասին

Հրեղենների բազմություններին թիվ ու հաշիվ չկա, ինչպես նաև չկա լեզու, որ կարողանա մեզ պատմել նրանց կայանների, հարկերի կամ գավառի մասին, որով-հետև նրանց մեջ է բնակվում Աստված՚ (Խրատներ):

Նաև գիտենք հրեշտակապետերի ինն անունները և դրանց թարգմանությունները: Իսկ այդ անունների վերջնամասում միտումնավոր ենք գրել՝ Էլ, ելի փոխարեն, որովհետև գրաբարյան տարբերակով վերջում գրված է Էլ-ով, այլ ոչ թե ել-ով, քանի որ Էլ-ը, Էլոհիմ՝ Աստծո անվան կարճ տարբերակն է, ինչպես օրինակ Էմաննու-էլ, որ թարգմանվում է Աստված մեր մեջ: Ուրեմն այսպես,

1. Միքաէլ – հզորն Աստված, 
2. Գաբրիէլ պատկերն Աստծո,
3. Ռաֆաէլ – բժշկությունն Աստծո,
4. Անեաէլ – լրումն Աստծո,
5. Ուրիէլ – տեսումն Աստծո,
6. Դակուէլ – ինքն Աստվածային,
7. Բարուքիէլ – սկիզբն Աստծով,
8. Ադոնիէլ – Տերն իմ Աստված,
9. Փանուէլ – հայտնություն Աստծո:

Իսկ Մատթեոս Ավետարանում այսպես է գրված. ՙԶգույշ եղե՜ք, որ չգայթակղեք այս փոքրիկներից ոչ մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակ-ները տեսնում են Իմ Հոր երեսը՚ (Մատթ. 18.10)։
Ուրեմն չտխրեցնենք ամենատես մեր պահապան հրեշտակներին¸ որոնք մեր առաջին ու վերջին վկաներն են լինելու Ահեղ Դատաստանի ժամանակ։ Եվ ինչպես Գրիգոր Նարեկացին է գրում,

ՙ՚Ահա¸ անմահ¸ լուսակերպ հրեշտակները¸ որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ¸ հանապազաօրյա բարեխոսությամբ, աղոթում են մեր փրկության համար¸ այս խոսքն ասելով, 
՚՚Քո ձեռքի գործը Տե՜ր¸ մի՜ անտեսիր,,,
Ողորմի՜ր նրանց¸ Դու ստեղծեցիր¸ Դու մի՜ կորցրու,,,՚։

(Տեղեկությունները քաղված է ԱՆԴԵՆ գրքից)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ