25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար …

Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։  Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։

Սաղմոս17:1

Մարդկանց մի մասը ի սեր Աստծո աղոթում է, բարիք է գործում, ողորմություն է անում, ապավինում է Աստծուն, և ապրում է չափավոր կյանքով:

Մի մասը կեղծիքի մեջ է, դավ է նյութում, հարստություն է դիզում և իր կարծիքով վայելում է իր ստեղծած բարիքները, ոչ թե Աստծու պարգևները, Աստծու երկյուղը չունենալով իր սրտում, վնասում է նաև այլոց իր օրինակով:

Մի մասը գաղջ վիճակում է, անմասն է թե` առաջինից, թե` երկրորդից… Աստված աշխարհը պահում է անսասան, ուրեմն կարելի է վստահ լինել, որ առաջին խմբի մարդկանց թիվը գերազանցում է մյուս խմբերի թվին:

Աստված չի շտապում,  սպասում է մինչև երկրորդ և երրորդ խմբերը միանան առաջին խմբի մարդկանց: Ուրեմն շտապենք համալրել առաջին խմբի շարքերը:

Սկսենք մեր օրը` առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում և հիշենք Սուրբ Գրիգոր Տաթևացու այն խոսքը, թե` «Եթե հրեշտակը ընկավ միայն մեկ մեղքի` հպարտության պատճառով, ինչ կլինի մեզ հետ, որ ունենք բոլոր յոթ մահացու մեղքերը..»: 

Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար, ապա հիշիր, որ նա ամենևին փորձ չուներ, իսկ դու այդքան փորձառու լինելով, չես հետևում Կատարյալ Ադամին` Քրիստոսին, Որը քեզ ամեն ինչ սովորեցրեց:

Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Եվան էր մեղավոր, ով կին, որը նույնպես փորձ չուներ, ապա քեզ համար եկավ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը` իր հեզության ու խոնարհության կատարյալ օրինակով: Մոռացիր Եվային ու Սուրբ Աստվածածնին հետևիր, նրա բարեխոսությունը խնդրիր իր Որդու առաջ քո մեղքերի համար: Հեշտ է մեղադրել անփորձին, որը ընկավ, սակայն դժվար է, երբ նույն փոսի մեջ դու ես ընկնում, փորձառու լինելով հանդերձ: Թող Ողորմի մեզ Տերը` մեր անհնազանդության ու անհեռատեսության համար:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ