05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով ուրանա

Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, ով կարող է թե՛ հոգին սպանել և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում: Մի՞թե հինգ դահեկան չարժե երկու ճնճղուկը, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի մազն անգամ հաշվված է: Ուստի մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք:

-Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ե՛ս էլ նրան ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ե՛ս էլ նրան պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:26-33)

Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:

Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները: Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-4)

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ