Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի
Արդ, նայեցե՛ք, որ Քրիստոսի Ավետարանին վայել ձևով ապրեք… Բնավ չվախենաք հակառակորդներից. այդ հակառակությունը նրանց կորստի և ձեր փրկության ապացույցն է: Եվ դա Աստծուց է, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ նաև նրա համար չարչարվելու շնորհ, որպեսզի մղեք նույն պատերազմը, որ ես եմ մղում:
Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, եթե նրա սերն սփոփում է, եթե Սուրբ Հոգին մարդկանց հաղորդակից է անում միմյանց՝ իրար նկատմամբ գթասիրտ ու ողորմած դարձնելով, ապա կատարյալ արեք իմ ուրախությունը՝ միաբանվելով, միմյանց հանդեպ նույն սերն ունենալով և համերաշխ ու համախոհ ապրելով: Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 1:27-2:3)