Աստված թող ուղղի մեր սրտերը
Տերը թող ուղղի ձեր սրտերը դեպի Աստծու սերը և դեպի Քրիստոսի համբերությունը։ Բ Թես. 3:5
Տերը թող ուղղի ձեր սրտերը դեպի Աստծու սերը և դեպի Քրիստոսի համբերությունը։ Բ Թես. 3:5
Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան: Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ […]
Անհավատ հոգին անլույս ճրագ է, և անիմաստ է նրա կյանքը, եթե չի լուսավորում ոչ ինքն իրեն, ոչ էլ իր շրջապատը: Կգա մի օր, երբ կմարեն այս աշխարհի բոլոր լույսերը՝ առևը, լուսինն ու աստղերը, սակայն Քրիստոսի Լույսը հավիտյան անշեջ կմնա փրկվածների հոգիներում, և Նոր Արև կծագի նորոգված աշխարհում … Հովհ. 13:16 – 18:1 Ղուկ. 22:1-65 Մարկ. […]
Պահպանի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև որ՝ հույսս դրել եմ միայն Քե՛զ վրա. Տիրոջն ասացի` իմ Տե՛րն Ես, Աստվա՛ծ, Քեզնի՛ց են միայն բարիքներս ողջ: Երկրի մեջ Քո սրբե՛րն են ապրում, և սքանչելի դարձրիր կամքս նրանց շարքերում: Իսկ նրա՛նց, ովքեր շարունակական չարի՛ք են գործում՝ հիվանդություննե՛րը հաճախեցին, և այդ ցավերից նրանք ջանացին սաստի՛կ շտապել: Նրանց արյունո՛տ, պի՛ղծ հավաքներին մա՛ս […]
Այս աշխարհի «աստվածը» համարված Սատանան կուրացրել է անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու։ Սակայն մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի […]
Հիսուս ասում է իր աշակերտներին. -Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց: Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն […]
Տե՛ր իմ, Քե՛զ վրա ես հույս դրեցի և հո՛ւր հավիտյան պիտի չամաչեմ, Քո արդարությամբ եկ ու փրկի՛ր ինձ, Քո արդարությա՛մբ ապրեցրո՜ւ, Աստվա՛ծ: Խոնարհեցրո՜ւ ականջդ ձայնիս, շտապի՜ր հոգիս կենդանի պահել: Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, պահապա՜նս եղիր, ապահո՛վ տունն իմ՝ ի՛նձ ապրեցնելու, Դու իմ զորավի՛գ և ապավե՛նն իմ, առաջնորդեցի՛ր, սնուցեցի՛ր ինձ՝ հանո՛ւն Քո Անվան, և պիտի հանե՛ս այս […]
Ի՛մ հոգի՝ Տիրո՛ջն օրհնիր շարունակ, իմ Տե՛ր Աստվածը մե՛ծն է ամենա: Զգեստավորված գովասանքներով և վայելչությամբ, լույսն իբրև թիկնոց ուսերիդ վրա: Դո՛ւ տարածեցիր երկինքը վերում՝ որպես սուրբ խորան, և նրա վերին հարկերն հիմնեցիր երկրի ջրերին: Դո՛ւ ես ի զորու՝ ամպերն իբրև գորգ փռել ոտքիդ տակ՝ քայլելով անցնել դրանց վրայով, հո՛ղմ առաջացնել և շրջել նրա հզո՛ր […]
Հիմա, որ հավատով արդարացած ենք, այլևս հաշտված ենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հասնել այն շնորհին, որի մեջ ապրում ենք այժմ և պարծենում Աստծու փառքին արժանանալու հույսով: Եվ ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, […]
«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին… Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կյանքը հավիտենական» (Սղ 132:1-3): Գիտե՞ք մենք ինչքան բան ենք կորցնում, երբ թողնում ենք անհամաձայնությունները մեզ բաժանեն: Գիտե՞ք ինչքան օրհնություն ենք կորցնում, երբ խռովում ենք իրարից կամ նեղանում ու չենք կարողանում ներել: Եթե սա հասկանանք ամեն ինչ կանենք իրար սիրելու ու […]