Օրհնյալ ես Դու Տեր, իմ աղոթքը լսեցիր, երբ օգնության կանչեցի Քեզ /տեսանյութ/
Միայն քեզ է պատվիրված Աստծու տաճար լինել ո՜վ մարդ արարած, և Աստծո Հոգին քո մեջ է բնակվում (Ա Կորնթ. 3.16): Դու ես այն անձը, ում ոտքերին Տերը ջուր լցրեց, լվաց ու սրբեց Իր մեջքին կապած սրբիչով: Այդ քե՛զ են սպասավորում հրեշտակները: Հրեշտակները քե՛զ են երազում նմանվել, քանզի միայն դու ես ճաշակում Տիրոջ սուրբ Մարմինն ու […]
Հեռո՛ւ մնա հավատի ճշմարտությունը խեղաթյուրող դատարկ վեճերից, որոնք մարդկանց Աստծուց հետզհետե հեռացնելուն են ծառայում միայն: Այդպիսի խոսքերի թողած թույնը քաղցկեղի նման կրծում է մարդուն: Այդպիսի խեղաթյուրող վիճասերներ էին Հիմենեոսն ու Ֆիլետոսը, որոնք շեղվեցին ճշմարտությունից և քանդեցին շատերի հավատը՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել: Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում: […]
Ինչքան մարդը մասնակցում է վատ բաների ու ստից խոսակցությունների, նա այնքան ավելի է խորանում ամբարշտությունների մեջ: Նա այնքան ավելի է փչանում: Մեզ թվում է, թե վատ բաներին մասնակցել, բայց դրանց հետ համաձայն չլինելը կարելի է: Մեզ թվում է, թե սնոտի խոսակցություններին մասնակցել , բայց դրանց հետ համաձայն չլինելը կարելի է: Բայց այդպես չէ: Դրանք փչացնում […]
Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին. -Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։ Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։ […]
Տե՛րն է իմ լույսն ու կյանքը, ես էլ ումի՞ց վախենամ, Տե՛րն է ապավենն իմ կյանքի, ես էլ ումի՞ց դողամ: Նեղիչներս երբ մոտեցան, որ մարմինըս ուտեն, թշնամիներիս հետ տկարացա՛ն- ընկա՛ն: Եթե պատերազմի՛ պատրաստվեն իմ դեմ, սիրտս չի՜ վախենա, եթե իմ վրա ճակատամարտի՛ ելնեն, միևնո՛ւյնն է, հույսս Քո՛ վրա է, Տե՛ր: Մեկ բան խնդրեցի ես իմ Տիրոջից. […]
Եթե մարդը մերժի լույսը, ապա նրան ուրիշ բան չի մնում, քան խավարը: Եթե դու մերժում ես ճշմարտության սերը, դրա փոխարեն դու քո կամքով ընդունում ես նեռին: Ուրիշ այլնտրանք չկա: «Նրա՝ Անօրենի գալուստը սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով և անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. և այդ ամենը՝ ԱՅՆ ԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ, որ […]
Եղբայրներ ու քույրեր, մենք առանց այդ ամենուր տեղադրված աշխարհային հսկողության տեսախցիկների, նաև ամեն օր ու ամեն վայրկյան մեր հրեշտակների ու հակառակորդ դևերի հսկողության ներքո ենք գտնվում, ու մեր յուրաքանչյուր արարք ու խոսք գրանցվում է, այլապես Ավետարանը չէր ասի. «Ամեն դատարկ խոսքի համար պատասխան պետք է տանք», ուստի հանգիստ ու հանդարտ լինենք, ու վախենանք միայն Աստծո […]
Ով տղամարդիկ¸ այս իմացիր, պոռնիկի հետ պոռնկացողը նրա հետ մեկ է դառնում ու նրա միջի դևերն ու հոգևոր ախտերը հեշտությամբ կարող է քեզ փոխանցվել…ուրեմն լավ մտածիր¸ հետո տրվիր ժամանակավոր ցանկությանդ¸ որի պատճառով կարող ես հիվանդությամբ¸ դիվահարությամբ ու մահով հատուցես…էլ ինչ ասես մնացած այլասերվածություններին տրվածների մասին¸ որոնք իրենք իրենց դժոխքի լուցկիների են վերածում։ Չէ՞ս հավատում իմ խոսքին¸ […]
Ես այնպես եմ կարծում, որ ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ… Մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, տեսանելի հույսը այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում […]
























