06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրո երրորդ օրենքը

«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտիարտասանես, որովհետև Տերը արդար չիհամարում նրան, ով իր անունը զուր տեղն էարտասանում» (Ելից 20:7): Սա է  «Սիրո օրենքները» հոդվածաշարի հաջորդ օրենքը, որ պետք է մեկնաբանենք:

«Մի ոսկերիչ իր արհեստանոցում ոսկի է ձուլում, զարդ պատրաստում ու ամեն անգամ աշխատելիս տեղի կամ անտեղի Ատծո անունն է տալիս: Երբ  մի ուխտավոր անցնում է արհեստանոցի կողքով, լսում է և իր սրտի մեջ զայրանում, թե այս մարդը ինչու է Տիրոջ անունը այսքան պարապ տեղը տալիս: Եվ այս ոսկերիչին անունով կանչում է:  Երբ ոսկերիչը դուրս է գալիս արհեստանոցից, տեսնում է, որ իր շուրջ մարդ չկա, բարկացած ետ է վերադառնում: Երկրորդ անգամ է ուխտավորը կանչում և մի կողմ կանգնում, ոսկերիչը դուրս է գալիս և տեսնում շուրջբոլորը  ոչ մեկ չկա և էլի զայրացած ներս է մտնում: Այս ուխտավորը երրորդ անգամ է կանչում և կանգնում իր տեղում:

Երբ ոսկերիչը այլևս բարկացած դուրս է գալիս, ուխտավորին տեսնելով ասում է. «Ինչու՞ ես անընդհատ կանչում ինձ, չէ որ ես պարապ չեմ ամեն անգամ դուրս գալու. լեցուն գործեր ունեմ»: Ուխտավորը պատասխանում  է. «Դու էլ ամեն անգամ Աստծու անունն ես տալիս, Տերը պարա՞պ է, թե՞ դու Տիրոջից ավելի զբաղված ես, որ տեղի թե անտեղի նրա անունն ես տալիս»: Լսելով ուխտավորի խոսքերը` ոսկերիչը գիտակցում է իր արարքի ամբողջ սխալականությունը»,- Աստծո երրորդ օրենքի մասին խոսելիս այս պատմությունն է վերհիշում Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը և հավելում, որ եթե տալիս ենք Տիրոջ անունը և ապրում  ոչ որպես քրիստոնյա, ուրեմն չենք արժևորում մեր ասածը:

Երբ անդրադարձ ենք կատարում  մեր կյանքին, տեսնում ենք, որ յուրաքանչյուրս տեղի-անտեղի շոշափում ենք Տիրոջ անունը` չմտածելով անգամ, որ մեղանչում ենք, այնինչ Տերը մեզ պատգամել է Աստծո անունը զուր տեղը չարտասանել: Ընթերցելով Սուրբ Գիրքը` Եսայի մարգարեության 6-րդ գլխում հանդիպում ենք այն դրվագին, որ Եսայի մարգարեն իրեն արժան չի համարում Տիրոջ խոսքը փոխանցելու, որովհետև  «պիղծ շուրթ» ունի և «պիղծ շուրթեր» ունեցող ժողովրդի մեջ է ապրում: Եվ այդ ժամանակ Սերովբեն կրակի կայծով մաքրում է Եսայի մարգարեի բերանը` այդ կերպ վերցնելով նրա անօրենությունն ու քավություն տալով մեղքերին: Միայն դրանից հետո Եսայի մարգարեն համաձայնում է քարոզել Տիրոջ խոսքը և նրա անունը տալ:

Խոսելով երրորդ սիրո օրենքի մասին` Տեր Զենոնը օրինակ է բերում  հրեաներին, որոնք Հին Կտակարանը ընթերցելիս, Աստծո անունը կարդալու պահին դուրս էին գալիս, լվացվում և նոր կարդում Տիրոջ անունը. « Տերը երկնքում է, մեր սրտերի մեջ , նրա ներկայությունը մենք միշտ վայելում ենք, բայց պիտի կարողանանք այդ արժեքը գիտակցել, հասկանալ  ու արժևորել, իսկ եթե մենք զգանք և կարևորենք նրա ներկայությունը մեր կյանքից ներս, Տիրոջ օրհնությունը սպասել չի տա»,-նշում է Տեր հայրը և ավելացնում. «Հակոբոս Տյառնեղբայրն իր թղթի մեջ ասում է, որ ինչպես աղբյուրը չի կարող դառը և քացր ջուր տալ, նույնպես մեր լեզուն չի կարող և Տիրոջ անունը, և հայոյանք տալ: Չի կարող Տեր կանչել և անպատվել Տիրոջ նմանությամբ ստեղծվածին»:

 

Աղբյուրը` holytrinity.am

Հռիփսիմե Գալստյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ