27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ի՞նչ եք իրար խառնվել

«Մինչ աշակերտները խոսում էին, նույն ինքը՝ Հիսուսը, եկավ կանգնեց նրանց մեջտեղը և ասաց նրանց. -Խաղաղությո՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք։ Նրանք, վախեցած և սարսափած, կարծեցին, թե մի ոգի են տեսնում։ Բայց նա ասաց նրանց. -Ի՞նչ եք իրար խառնվել և ինչո՞ւ եք կասկածներ ունենում ձեր մտքում։ Նայեցե՛ք իմ ձեռքերին և ոտքերին, հենց ե՛ս եմ։ Շոշափեցե՛ք ինձ […]

Երբ սատանան կփախչի մեզանից

Երբ որ առանց ձեր կամքի չար մտքեր են գալիս, հիշեք հետևյալը: Դու մեղավոր չես, որ քո մոտ գալիս են վատ մտքեր, դու մեղավոր ես, երբ նրանց ներս ես թողնում ու զարգացնում: Իսկ ինչ որ գալիս է, դա քոնը չէ: Դա հարձակում է, որը դու պիտի ետ մղես, վճռականորեն ու Քրիստոսին օգնության կանչելով: Ու այդ օգնությունը […]

Աստվածաշունչը բացում է հաջողակ լինելու բանաձեւը

Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին: Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին: Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը: Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը: Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան: Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար: Նրանք ավելի ցանկալի են, քան թե ոսկի եւ քան թե շատ մաքրված ոսկի, […]

Քո ամենօրյա երկնային մանանան

Երբ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսի գերությունից ազատվեց և հասավ Սինայի անապատ, սոված էր և հաց ուզեց: Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ահա Ես երկնքից հաց պիտի տամ ձեզ, և ժողովուրդը վեր կենա՝ և օրվա պետք եղածը նույն օրը հավաքի, որ փորձեմ նրանց, թե Իմ օրենքի համեմատ պիտի գնան, թե ոչ» (Ելից 16.4): Այդ հացը մանանան էր, որ […]

Հիսուս Քրիստոսի վերջին խոսքերը

Քրիստոս Սուրբ Մարիամին ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին» և Հովհաննես առաքյալին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհ 19.26-27)` Իր մորը հանձնելով Իր աշակերտի խնամակալությանը: Քրիստոս նույնիսկ խաչի վրա եղած ժամանակ չարչարանքների մեջ հիշեց Իր մորը և մտահոգվեց նրանով, սակայն Իր ծնողի համար չիջավ Խաչից: Դրանով Փրկիչը մեզ սովորեցրեց, որ հատկապես կրոնավորները` իրենց վրա խաչ վերցրածները, […]

Մի դարձեք Աստծո ծաղրանքի առարկան

Ինչո՞ւ համար են խռովություն անում հեթանոսները, և ազգերը` ունայնություն մտածում: Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և Նրա օծյալի դեմ: Կոտրենք նրանց կապանքները և դեն գցենք նրանց չվանները մեզանից: Երկնքում բնակողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց: Սաղմոս 2.1-4 Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են մարդիկ […]

Նրանք, որ սպանության մասնակից են դառնում

Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար: Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը: Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին: Առակներ 1:17-19

Ճանապարհը Քրիստոսն է

Նույնիսկ խաչի վրա էին իրեն ծաղրում ու նախատում: Նա իրեն ծաղրողների բոլորի անունները գիտեր, բոլորի կենսագրություններն ու մեղքերը հատ-հատ գիտեր: Բայց խոնարհաբար տարավ: Առավել եւս, հոգին ավանդելուց առաջ բոլորին ներեց (Ղկ. 23:34), ու խնդրեց, որ Հայրն էլ ների: Ապա հոգին ավանդեց հոր ձեռքերի մեջ: Ահա խոնարհության չտեսնված չափանիշ ու խոնարհ գործերի բացառիկ շղթա: Արդյունքում եղավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված