Ո՞վ է քեզ համար Հիսուս Քրիստոսը /տեսանյութ/
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին՝ պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց : Բ Պետր. 2։9
Դուք չեք ստեղծվել պարտվելու կամ հուսահատվելու համար՝ այլ զորանալու եւ հաղթելու: «Զորացեք Տիրոջով եւ նրա զօրության կարողությամբ.» (Եփ 6:9): Թարմացրեք ձեր կարողությունները: Մենք պետք է վեր բարձրանանք: Որեւէ նվաճում առանց սխրանքի չի լինում: Բոլորդ կանչված եք Աստուծո կողմից: Բոլորիդ վրա ծագում է Աստծո արեւն ու շնորհը ։ Սխրանքն առանց ներքին բարոյական ուժի անհնար է: Մի […]
Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի: Մատթեոս 12:7 Զոհերից ու ձևապաշտությունից առավել Աստված ակնակալում է մեր բարի գործերը։ Իրական աստվածպաշտությունը ունի մեկ օրենք՝ արձագանքել մարդկային կարիքին, սիրով ու ողորմածությամբ ապրել կյանքը։ Ողորմությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո […]
Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները: (Մաաթ – 6) Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշա հույսով լեցուն են եղել: (Երեմիա- 29) Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում: Երեմիա- 31 Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների պես: (Սաղմոս-138) Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով: (Սոփոնիա- […]
Եվ ամենագլխավորը՝ եղեք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ. չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ ընդհակառակը՝ օրհնեցեք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը: (Ա Պետր. 3։8-9)
«ԱՏԻՐ ՆՐԱ ՄԵՂՔԵՐԸ, ԻՍԿ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՂՈԹԻՐ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿՆՄԱՆՎԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, ՈՎ ՉԷՐ ԶԱՅՐԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՆԵԻ ՎՐԱ, ԱՅԼ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ» Կեղծ նախանձախնդրություն ունեցողը հիվանդ է ծանր ախտով։ Շուտափույթ կերպով աշխատիր քո հոգու առողջության համար։ Իսկ եթե ցանկանում ես բժշկել տկարներին, ապա իմացիր, որ հիվանդներն առավել կարիք ունեն խնամքի, քան խիստ հանդիմանության։ Սակայն դու, ուրիշներին […]
Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք: (Ղուկաս 6:37) Շատ հստակ պատգամ է հասկանալու համար, բայց գործնականում գրեթե այս պատգամին չենք հետևում։ Հստակ է ոչ թե ձևակերպման, այլ այն առումով, որ բոլորս էլ հասկանում ենք, որ կատայալ չենք ու իրականում դիմացինի մեջ տեսնում ու քննդատում ենք այն թերությունները, որոնք կան իրականում մեր մեջ։ Սովորաբար մեր սխալները քողարկելու […]
«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհն, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է Նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է»: (Հովհաննես 3:17-18) Աստված սեր է ու այդ սիրո ամբողջ հմայքն այն է, որ չկան պայմաններ. եթե լինես այսպիսին կամ այնպիսին՝ Ես քեզ կսիրեմ։ Աստված սիրում […]






























