Ինչպես ճանաչել Աստծուն
Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները:
(Մաաթ – 6)
Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշա հույսով լեցուն են եղել: (Երեմիա- 29)
Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում: Երեմիա- 31
Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների պես: (Սաղմոս-138)
Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով: (Սոփոնիա- 3)
Ես երբեք չեմ դադարի բարիք անել քեզ համար: (Երեմիա- 32)
Որովհետև դու իմ պահված գանձն ես: (Ելից -19)
Ես փափագում եմ քեզ հաստատել իմ ամբողջ 2տգով և Սրտով: (Երեմիա – 32)
Եվ ուզում եմ քեզ ցույց տալ մեծ և զարմանալի բաներ: (Երեմիա- 33)
Եթե դու ամբողջ սրտով փնտրես Ինձ, ապա կգտնես: (Բ Օրինաց- 4)
Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նրանում պիտի գնաս. Կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի: (Սաղմ- 32)
Մխիթարվիր Ինձնով, և ես քեզ կտամ քո սրտի իղձերը: (Սաղմ- 36)
Քանի որ այդ ես եմ, Ով տալիս է քեզ այդ իղձերը: (Փիլիպ- 2)
Ես կարող եմ ավելին անել քեզ համար, քան դու երբևէ կպատկերացնեիր: (Եփես- 3)
Քանի որ ես եմ քո ամենամեծ քաջալերողը: (Բ Թեսաղ- 2)
Ես նաև հայր եմ, որը մխիթարում է քեզ քո բոլոր ցավերի մեջ: (Բ Կորևթ -1)
Երբ սիրտդ կոտրված է, ես մոտ եմ քեզ: (Սաղմ- 34)
Ինչպես հովիվն է կրում գառնուկին, ես այդպես եմ քեզ կրում սրտիս շատ մոտիկ: (Ես- 40)