25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստված սպասում է. Աստվածաշունչը զգուշացնում է

«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք»:

Ղուկաս 13:5

Հիսուսին պատմեցին Երուսաղեմում պատահած երկու դեպքերի մասին, երբ մարդիկ զոհվեցին. մեկը կապված էր խռովություն բարձրացրած հրեաների հետ, որոնց Պիղատոսը սպանեց, մյուսը՝ Սելովամի ավազանի աշտարակներից մեկի քանդվելու արդյունքում տասնութ հրեաների զոհվելու հետ: Փարիսեցիներն այս երկու միջադեպերը բացատրում էին որպես Աստծո կողմից մեղավորների գլխին եկած պատիժ:

Հիսուս չբացառեց նրանց մեղավոր լինելու հանգամանքը, բայց հայտարարեց, որ դա չի նշանակում, թե Երուսաղեմում նրանցից առավել մեղավորներ չկային: Ուստի այլոց մեղքը տեսնելուց առաջ պետք է տեսնել սեփական մեղքը և ապաշխարել։

Իսկ ապաշխարությունը լիարժեք է գործով, ուստի և Աստված թողություն է շնորհում ապաշխարողին, ոչ թե մեղավորին: Մեղքի գիտակցմանը պետք է հաջորդի ապաշխարությունը։

Ավետարանում մենք հանդիպում ենք երկու տեսակ զղջման: Հուդայի զղջումը, որը նման է կոտրված սառույցի, և որին չի հաջորդում ապաշխարություն, իսկ երկրորդը Պետրոսի զղջումն է, որը նման է հալած սառույցի, որի հետքն անգամ չի մնում, որովհետև, եթե Հուդան չօգտվեց Աստծո ներողամտությունից և դա արդեն պատիժ էր, ապա Պետրոսն օգտվեց և արդարացավ:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ