02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրաշալի մարգարեություն վերջին օրերի մասին

Եվ վերջի օրերը պիտի լինի, որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, և բարձր պիտի լինի բլուրներից, ժողովուրդները հոսելով Նրա մոտ պիտի գան: Միքիա 4.1

Սա, իրականում, հրաշալի մարգարեություն է վերջին օրերի մասին: Մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք վերջին օրերում: Աստծո Խոսքն ասում է, որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, բարձր պիտի լինի բլուրներից:

Շատ անգամ մենք փորձում ենք Տիրոջ սրահները կառուցել ցածր, աշխարհիկ մակարդակի վրա, բայց տեսնում ենք, որ չի ստացվում. այնտեղ Տիրոջ ներկայությունը չկա: Ես այսօր ձեզ կոչ եմ անում՝ բարձրանալու հոգևոր բարձր մակարդակի վրա:

Սիրելինե’ր, շատերս մտածում ենք, թե ինչպես մարդկանց բերենք Աստծո մոտ: Եկեք լցվենք Աստծո Խոսքով, բարձրանանք սրբության և արդարության բարձունքների վրա և այնտեղ կառուցենք Տիրոջ սրահները: Այդ ժամանակ արթնություն կսկսվի:

Գրված է. «…ժողովուրդները հոսելով Նրա մոտ պիտի գան»: Մարդիկ «կհոսեն» Աստծո մոտ, կբարձրանան Տիրոջ սարը` Նրան փառաբանելու և երկրպագելու: Ամե’ն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ