26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդյոք պե՞տք է մի խնդրանքի համար անդադար աղոթել

Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է եւ ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» [Մատթ. Զ 6], այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն:

Բարի աղոթք է, երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում եւ աղաղակում է առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը ծնկների մեջ դրած, եւ Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» [Ելք ԺԴ 15]:

«Պետք է ամեն ժամ աղոթել եւ չձանձրանալ» [Ղուկ. ԺԸ 1]: Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիեւ պետք է միշտ աղոթել: Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է: Ամեն ժամ անդադար աղոթել նշանակում է չհուսահատվել , այսինքն` մի խնդրանքի համար բազում անգամ աղոթել, մինչեւ ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ խնդրեց անիրավ դատավորին, նաեւ նա, որ նկանակ փոխ խնդրեց: Պողոսն ասում է. «Ուրա՛խ եղեք եւ անդադար աղոթեցեք» [Ա Թեսաղ. Ե 16]:Ամեն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ