18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի համար ռազմական սարքավորումներ են ձեռք բերվել

Բելլա Լալայանը  հաշվետվությամբ է հանդես եկել, որում մանրամասնորեն ներկայացրել է քառօրյա պատերազմից հետո հավաքագրված գումարներով ինչ ռազմական սարքավորումներ են գնվել. «Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), […]

2014 թվականի համեմատ՝ 2015 թվականին աղքատությունը 2 տոկոսով նվազել է. Արտեմ Ասատրյան

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում    քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստի ընթացքում շեշտեց՝  2015 թվականին հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նոր համակարգերի ներդրմանն ու  փորձարկմանը: Նախարարն ընդգծեց՝ հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղքատության մակարդակի նվազման […]

Էրդողանն ամեն ինչի պատրաստ է միապետություն հաստատելու համար

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակած սահմանադրության դրույթների փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է իրականացվում: 550 մանդատ ունեցող խորհրդարանում 376 պատգամավոր կողմ է քվեարկել նախագծին: Նախագիծը հիմնականում ուղղված է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ, քանի որ քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ ամենաշատն […]

Ճակատագրական որոշում. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ «Հրապարակ» օրաթերթի միջեւ ընթացող դատական գործը գնալով նորանոր երանգներ է ստանում: Բանն այն է, որ այս գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը լրատվական դաշտի համար կարող է ճակատագրական լինել: Նշված դատարանը ոչ միայն մերժել է «Հրապարակ»-ի բողոքը, այլ նաեւ իր որոշման մեջ գրել. «…այն դեպքում, երբ […]

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում` մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ մայիսի 26-30-ի գիշերվա առաջին կեսին և […]

«Առյուծի բաժնի» հետեւից. Հայկական Ժամանակ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաստատում է մեր այն տեղեկությունը, որ կառավարությունը քննարկում է արտաբյուջետային գումարները բյուջե բերելու հարցը: «Բայց այս պահին դեռ հարցը ուսումնասիրվում է, դեռեւս չունենք վերջնական կարծիք»,-ասաց նա: Մենք հրապարակել էինք, որ կառավարությունը հատկապես կենտրոնացել է Ոստիկանության արտաբյուջետային գումարների վրա, որոնք մոտ 36 մլրդ դրամի մեջկազմում են 22 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ […]

«Թող մեզ չվախեցնեն իրանց փողերով» /վիդեո/

«Թող մեզ չվախեցնեն իրանց զենքով ու իրենց փողերով:Ու թող ամաչի նա, ով զինում է ադրբեջանցուն ու թող մեզ չվախացնեն նոր զենքերով: Իրանց ձենքերը կառնենք իրենցից ու իրենց դեմ կօգտագործենք»,-օրեր առաջ Henaran.am-ի թղթակցին ասաց առաջնագծում գտնվող գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: «Իմ պապերը Լենկ Թեմուրի դեմ կռվել են փայտով, գերանդիով , կացնով, ցակատով և Լենկ Թեմուրի զորքը ասել […]

Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ապագան հարցականի տակ է

Օբամայի նախագահական երկրորդ  շրջանի  առաջնահերթություն է համարում Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության (TTP) ձևավորումը, քանզի վերջինս գտնում է, որ Միացյալ Նահանգների և ասիական երկրների հետ ներդաշնակ հարաբերությունների պահպանումը զգալիորեն կախված է վերոհիշյալ առևտրային պակտի հաջողությունից։ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար, նախագահը կարևորում է ասիական տարածաշրջանի մյուս երկու գերտերությունների հետ կապերի ամրապնդումը։ Վիետնամի հետ կապերն ամրապնդելու նպատակով, Օբաման հանել […]

Անհասկանալի է. Հայկական Ժամանակ

Այս ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը 18 մլն դրամի գրասենյակային կահույք, ռադիոկայաններ ու տեսահսկողության համակարգ է գնել։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում։ Գնումը, ավանդույթի համաձայն, իրականացվել է «մեկ աղբյուրիցե առանց մրցույթի, նախօրոք հայտնի վաճառողից։ Բայց սա սովորական է դարձել և այլևս չի էլ զարմացնում։ Այս ձեռքբերումը աննախադեպ է իր բնույթով, նշում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված