20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել  գործընկերներին՝ իրեն Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Հիշեցնենք՝ գերմանական Kicker պարբերականի անցկացրած հարցմանը մասնակցել է 235 ֆուտբոլիստ: Նրանց մեծամասնությունը՝ 31,1%-ը, քվեարկել է Հենրիխ Մխիթարյանի օգտին: «Մեծ պատիվ է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելը: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին»,-գրել է հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում:  

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր փոխգործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին։ Նախարար […]

«Ախր, ա՚յ գլամուրկեք, հեչ լսե՞լ եք, թե գիրք կարդալն ինչ կայֆ ա»

Հարմարավետ զուգագուլպայի առօրյա փնտրտուքի թոհուբոհում, ճիշտ անկյան տակ բանտիկ շուրթերով և կիսափակ աչքերով, որպես կանոն ռեստորանային զուգարանի ֆոնին արված սէլֆիների, սրանից֊նրանից արտագրած էժանագին «իմս», «կեսս» տերմիններով հոգնատանջ ու լալահառաչ ստատուսների, սրճարանում պատվիրված սննդի մինչև ուտելը, մինչև ստամոքսում տեղավորելը պատկերներով լուսանկարների (փառք իրենց, որ դեռ ուտելուց հետո, ստամոքսից դուրս եկած սննդի լուսանկարներ չեն հրամցնում) և ընդհանրապես […]

Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում և նշել, որ ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլի 5-7-ը Գերմանիա կատարած իր այցն ու անմիջականության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգն ու փոխգործակցության զարգացման հեռանկարները: Երկկողմ կապերի ամրապնդման […]

Ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով.ԼՂՀ նախագահը՝ գեներալ Մանվելին

ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է Արցախից: Նրա հետ վերադարձել են նաև մոտ տասը հազար երկրապահները: «Երկրապահը աշխարհի մեծագույն արժեքը համարել է հայրենիքը ու թողնելով կենցաղային խնդիրներն ու հոգսերը նետվել հայրենիքի պաշտպանությանը նվիրելու: Ես շատ ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով»,-ճանապարհելով երկրապահներին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատախազի տեղակալի՝ հարբած լիճը մտնելու մասին տեղեկությունը կուսումնասիրվի

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից և նշում, որ դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Հիշեցնենք, որ 168.am-ը, հղում անելով բնակիչներից մեկին, գրել էր, որ  Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ […]

Նոր բնակարաններ՝ զոհված 3 զինծառայողների ընտանիքներին

Երևանի ավագանու մայիսի 25-ին  գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին: Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում […]

Հրանտ Բագրատյանը չի հավատում /վիդեո/

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է՝  մենաշնորհների վերացումը նշանակում է քաղաքական համակարգի ապակենտրոնացում, այսինքն՝ ՀՀԿ-ն այլևս չպիտի լինի իշխող կուսակցություն:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատյանը: Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մենաշնորհները վերացնելու մասին հայտարարությանը, Բագրատյանն ընդգծեց՝  լուրջ չի վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքար սկսելուն և պետական ապարատն օպտիմալացնելու կառավարության քայլերին: «500 մլրդն ուր, 10 միլիարդն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված