24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում […]

«Քֆուր դրեց» . Հրապարակ

«ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանին դուր չեկան կոռուպցիայի եւ իր ունեցվածքի վերաբերյալ մեր հարցերը, ու նա որոշեց «քֆուր դնել» իրեն նման հարցեր տալու առիթով։ Մինչդեռ մեր հարցերը բացառապես վերաբերում էին նրա հայտարարագրած եւ մամուլով հրապարակված ունեցվածքին։ Մեր տեղեկություններով՝ նրան են պատկանում «Հայպետնախագծի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայրենի Եղվարդում […]

Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել «Գորշ գայլեր»ից մեկին ու շահել դատը

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին […]

‪Բախտ‬ չկա

Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է իր փրկության համար լավագույն իրավիճակում: Երբ թվա թե «ձեր բախտը չի բերել» ու հուսահատվեք, հիշե՛ք, որ ‪բախտ‬ չկա, որովհետև ձեր գլխի բոլոր մազերը նույնիսկ հաշվված են (Ղուկ. 12:7): Եթե բախտ լիներ, Տերն ինչու՞ էր պատվիրաններ տալիս, որ տեսներ թե «անբախտ» մարդիկ ոնց են տառապում: Դա սեր չէ, իսկ Աստված Սեր է: […]

Աղոթք չար աչքի եւ չար լեզվի դեմ

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երևացող ու աներևոյթ բոլոր հարվածներից. Ամեն:

ՄԵկնարկել է շախմատի Երևանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը: Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան  մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին:

Հնարավոր են տեղումներ կարկուտի տեսքով

Հանրապետության տարածքում մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճա նով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ […]

Արցախի նախագահը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ […]

Վրաենթի է ենթարկել 81-ամյա կնոջը, հասցրել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն

Մայիսի 24-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ և հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ: Վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել բաժին: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված