15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անհասկանալի է. Հայկական Ժամանակ

Այս ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը 18 մլն դրամի գրասենյակային կահույք, ռադիոկայաններ ու տեսահսկողության համակարգ է գնել։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում։

Գնումը, ավանդույթի համաձայն, իրականացվել է «մեկ աղբյուրիցե առանց մրցույթի, նախօրոք հայտնի վաճառողից։ Բայց սա սովորական է դարձել և այլևս չի էլ զարմացնում։ Այս ձեռքբերումը աննախադեպ է իր բնույթով, նշում է «Հայկական ժամանակե-ը:

«Նշված ապրանքները գնել է ֆինանսների նախարարությունը, բայց այն հատկացվելու է պետեկամուտների կոմիտեին։ Դժվար է գտնել մի օրինակ, երբ մի գերատեսչություն ապրանքներ է ձեռք բերում այլ գերատեսչության համար։ Որն է այս առատաձեռնության պատճառը։ Երբ ՊԵԿ-ը դուրս բերվեց ֆիննախարարության կազմից, Գագիկ Խաչատրյանը հավանաբար իր հետ ֆինանսների նախարարություն է տարել որոշակի գույք։ Ու հիմա ՊԵԿ-ի համալրվածությունը ապահովելու նպատակով իր գերատեսչության հաշվին նոր գույք է ձեռք բերում ՊԵԿ-ի համար։ Եվս մի մանրուք՝ եթե գրասենյակային կահույքի հարցում պարզություն կա, անհասկանալի է, թե ինչու են ՊԵԿ-ի համար ռադիոկայաններ գնում։ Որ ի՞նչ անեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ