27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստեփանակերտում կայացել է «Գութան» ազգագարական երգի-պարի փառատոնը

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 3-ին կայացել է «Գութան» ազգագարական երգի-պարի փառատոնը, որ հիմնադրել է  «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փառատոնի մեկնարկը տրվեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքով. «Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել […]

Ռուսաստանը պատերազմի ուղին է նախընտրում. ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

ԱՄՆ-ը դադարեցրել Է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով երկկողմ շփումները, քանի որ ամիսներ շարունակվող բանակցություններից հետո Ռուսաստանը Սիրիայում խաղաղության հասնելու որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: «Միացյալ Նահանգները դադարեցնում Է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ երկկողմ կապուղիներին, որոնք հաստատվել Էին Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին աջակցելու նպատակով: Ռուսաստանը չի կատարում իր իսկ […]

Պարոն Սահակյան, ես էլ բողոք ունեմ ձեզնից ու ԱԺ աշխատակազմից. Այվազյանը՝ Գալուստ Սահակյանին

Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության ներկայացվեց Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեցին մի քանի պատգամավորներ. ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դժգոհեց նախագծից՝ ասելով, որ այն չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին: Նա ասաց, որ կաթոլիկ եկեղեցին հարկվում է, իսկ […]

Եվրախորհրդում Թուրքիայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել

Եվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվել  հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին: ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ […]

Թեկնածուի կաշառք բաժանելու դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից կաշառք բաժանելու դեպքով նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՔԾ: Այս մասին  տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ. Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր […]

Կարեն Կարապետյանի որոշմամբ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ է նշանակվել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա այդ կառույցում փոխարինել է Գագիկ Խաչատրյանին: Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի […]

ԱՄՆ-ը կողմնակից է ԼՂ հարցի կարգավորմանը` բանակցությունների ճանապարհով. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը կողմնակից է բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հասնելը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրուդոն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն համագործակցել կողմերի հետ` իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: «Մեր երկարատեւ դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ` այն պետք է բանակցային ճանապարհով լուծվի»,- ասել է նա` նշելով, որ խաղաղության պատասխանատվությունը […]

Սպայական կազմի դե՞մ

«Սա գաղափարական, արմատական, սկզբունքային  նշանակում է: Ճիշտ է,  նորանշանակ պաշտպանության նախարարը  կլասիկ զինվորական չէ, բայց նա նոր շունչ բերելու առաքելություն ունի», – անդրադառնալով  Վիգեն Սարգսյանի նշանակմանը՝    Henaran.am-ի  հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Վերջինս լիահույս է` նորանշանակ Պ նախարարը բարեփոխումներ կբերի մեր երկրի պաշտպանական ոլորտում: «Վիգեն Սարգսյանը նոր մոդելի ներկայացուցիչ է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված