28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պարոն Սահակյան, ես էլ բողոք ունեմ ձեզնից ու ԱԺ աշխատակազմից. Այվազյանը՝ Գալուստ Սահակյանին

Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության ներկայացվեց Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեցին մի քանի պատգամավորներ. ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դժգոհեց նախագծից՝ ասելով, որ այն չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին: Նա ասաց, որ կաթոլիկ եկեղեցին հարկվում է, իսկ առաքելականը՝ ոչ:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «տաս էջանոց առաջակություններից մեծ մասը մերժվել է»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ խոսեց այն մասին, որ այս նախագիծը «նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար». «ԲՀԿ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»,-ասաց նա: Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ վարման կարգով խոսք խնդրելով, դժգոհեց, որ իրենց փորձագետները հրավիրված չեն եղել քննարկումներին: Զուրաբյանին հակադարձեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Պարոն Սահակյան, ես էլ բողոք ունեմ ձեզնից ու ԱԺ աշխատակազմից, ինչի՞ ինձ հրավիրատոմս չեք տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ հաննձաժողովում 25 քննարկում է եղել: Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ