18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 տոկոսով՝ հասնելով 50.77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,41 տոկոսով՝ հասնելով 48,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ով քանի ավագանու անդամ կունենա Գյումրիում

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա ԶոհրաբյանըԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց Գյումրիի ընտրությունների արդյունքների մասին: Զոհրաբյանի հավաստիացմամբ՝ Բալասանյան դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն 9 մանդատ, ՀՎ-ն՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերջանական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո յոթերորդ […]

Ահաբեկչություն հարսանիքի ժամանակ․ կա 30 զոհ, 90 վիրավոր /վիդեո/

Սիրիայում քրդական հարսանիքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 30 զոհ, 90 վիրավոր։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Նշվում է, որ ահաբեկիչը ներխուժել է հարսանյաց սրահ, նախ կրակ բացել ներկաների վրա, ապա երբ փամփուշտներն ավարտվել են, պայթեցրել է ինքն իրեն։

Որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել. Հ. Բիշարյանը կոչով է դիմում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկումների մեջ է և չի մերժել «Լուսավոր Հայաստանի» առաջարկը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդին» կոչ էր արել միանալ իրենց՝ Վանաձորի քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու համար: Ի պատասխան Հայկական վերածնունդն էլ Լուսավոր Հայաստանին էր կոչ արել միանալ իրենց: «Ես […]

« ՀՀԿ-ի թեկնածուին մեր քվեները չեն գնալու»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միանշանակ է՝ Վանաձորում ՀՀԿ-ի թեկնածուին ԲՀԿ-ի քվեները չեն գնալու: «Քվեները գնալու են ընդդիմությանը: Հիմնական բանակցությունները պետք է գնան Լուսավոր Հայաստանի և Հայկական վերծննդի միջև, ինչ համոզման որ իրենք կգան, ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը: Մենք եթե հիմա միանանք Էդմոնին կամ Հայկական […]

Եռօրյա տոն Էջմիածնում /վիդեո/

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ […]

Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի թիվ 24 տան բակում այրվել է Ռ. Կ.-ին պատկանող 250 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին:

«Առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»

«Դե դա իմ քննարկելու հարցը չի, առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին արած առաջարկին՝ միավորվել Վանաձորի ավագանու ընտրություններում ու քաղաքապետ ընտրվել: Իր կուսակցության առաջիկա […]

«Դաշնակցությունը» լուրջ հետևություններ պիտի անի (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված