15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

« ՀՀԿ-ի թեկնածուին մեր քվեները չեն գնալու»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միանշանակ է՝ Վանաձորում ՀՀԿ-ի թեկնածուին ԲՀԿ-ի քվեները չեն գնալու: «Քվեները գնալու են ընդդիմությանը: Հիմնական բանակցությունները պետք է գնան Լուսավոր Հայաստանի և Հայկական վերծննդի միջև, ինչ համոզման որ իրենք կգան, ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը: Մենք եթե հիմա միանանք Էդմոնին կամ Հայկական վերածննդին, միևնույնն է՝ անհրաժետ քվե չի ապահովելու քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար: Հիմնական բանակցություններն այս պահին պետք է տանեն Լուսավոր Հայստանը և ՀՎԿ-ն»,-ասաց նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ցանկացած միասնական լուծման դեպքում կորոշվի՝ հօգուտ լուծումը Լուսավոր Հայաստանի է: «Մեր ավագանիները կսատարեն այդ լուծմանը»,-ասաց նա: Ըստ քաղաքական տրամաբանության, իհարկե, Նաիրա Զոհրաբյանը համաձայն է, որ պետք է սատարեն Լուսավոր Հայաստանին, քանի որ նրանց մանդատները շատ են, բայց ըստ նրա՝  քանի որ Գյումրիիում ՀՎԿ-ն սատարելու է ԲՀԿ-ին, իրենք էլ ինչ լուծման կգան ԼՀ և ՀԿՎ-ն պատրաստ ենք սատարել միասնական կոնսոլիդացված լուծումը:

«Միանշանակ է, որ ՀՀԿ-ի թեկնածուին մեր քվեները չեն գնալու, քվեները գնալու են ընդդիմությանը»: Իսկ քվեարկության ժամանակ էլ նա պնդեց, միանշանակ ոչ ՀՀԿ թեկնածուի օգտին կլինի, բայց ամեն դեպքում կքննարկեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ