15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը վայր չի դնի մանդատները, բայց այստեղ էլ փոփոխություններ կլինեն

«Մարդիկ ՏԻՄ ընտրություններում ոչ թե գաղափարի համար են քվեարկում, այլ քվեարկում են կոնկրետ մի ազդեցիկ մարդու օգտին, որից հիմնականում փող, ծառայություն կամ խոստում են ստանում: Մենք ընտրողին կարող ենք առաջարկել միայն գաղափարներ, ծրագրեր: Այս անգամ որոշեցինք մասնակցել, որովհետև ընտրությունները պետք է անցնեին կուսակցական կարգով, և տպավորություն ունեինք, որ ընտրակաշառքի, փողի կլանային ընտրությունները կարող են գալ գաղափարական հարթություն: Չստացվեց: Բնույթը փոխվեց»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, իրենք պլանավորել էին, որ նոյեմբերին համագումար կանցկացնեն՝ կուսակցության ռեֆորմացիայի օրակարգով: «Մենք գիտենք, որ մեր այսօրվա կազմակերպչական, ռեսուրսային վիճակը չի համապատասխանում ընտրությունների բեռի, ապօրինի, կաշառակեր բնույթին, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում: Մենք պետք է վերանայենք կազմակերպչական հնարավորությունները, որ կարողանանք այս ամենի դեմն առնել»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը: Նա հավաստեց, որ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, կընտրեն նոր վարչություն. «Մենք պետք է շատ համապարփակ ռեֆորմ անցկացնենք, որը թույլ կտա ընդգրկուն վիճակում մասնակցել ԱԺ ընտրություններին, որը ճակատամարտի է նմանվելու»:

Ինչ վերաբերվում է հարցին՝ հնարավո՞ր է ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ ՀԱԿ պատգամավորները վայր դնեն մանդատները, Զուրաբյանը բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ իրենց հրաժարականը կնշանակի, որ ընտրություններն անցել են առանց խախտումների և լեգիտիմ են, ինչը սակայն այդպես չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ