Եռօրյա տոն Էջմիածնում /վիդեո/
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ հոկտեմբերի 8-ը, եթե ճիշտ տոմարով հաշվենք՝ մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։
Ավանդույթի համաձայն՝ Էջմիածնի քաղաքային իշխանությունը տոնի եռօրյա ծրագիր է մշակել։
Տոնական միջոցառումների ծրագիր
07.10.2016
11:00 Այց Զոհվածների պանթեոն
11:30 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան
14:30 Այց արցախյան հերոսամարտի հուշարձան
15:00 Հանդիսավոր նիստ
08.10.2016
12:00 Մշակույթի պալատի հարակից այգու անվանակոչում
13:00 Տիգրան Մեծի հուշարձանի բացում
09.10.2016
12:00 Այց Վազգեն Սարգսյանի հուշարձան
14:30 Հավաք Կոմիտասի հրապարակում
15:00 Շքերթ
16.00-18.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում
18:00 Տոնական համերգ
21.00 Հրավառություն