28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը պատերազմի ուղին է նախընտրում. ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

ԱՄՆ-ը դադարեցրել Է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով երկկողմ շփումները, քանի որ ամիսներ շարունակվող բանակցություններից հետո Ռուսաստանը Սիրիայում խաղաղության հասնելու որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

«Միացյալ Նահանգները դադարեցնում Է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ երկկողմ կապուղիներին, որոնք հաստատվել Էին Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին աջակցելու նպատակով: Ռուսաստանը չի կատարում իր իսկ կողմից ստանձնած պարտականությունները ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները, փոխարենը նախընտրում է պատերազմի ուղին` չպահպանելով հրադադարը եւ հարվածներ հասցնելով խաղաղ բնակիչներին: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այլեւս քննարկելու բան չունեն Սիրիայի հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ