21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանի որոշմամբ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ է նշանակվել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա այդ կառույցում փոխարինել է Գագիկ Խաչատրյանին:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ