20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուծարում են. նախարարն առաջին անգամ է լսում

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադարձավ օպտիմալացումներին և Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Գյուղատնտեսական պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթը: Առաքելյանը հարց ուղղեց վարչապետին , հետաքրքրվելով  թե լուրծարելուց հետո ում կանցնի տեսչության լիազորությունները: «Լուծարելու հետ կապված ո՞ւմ է անցնելու այդ գործառույթը, որովհետև ես տեղյակ չեմ ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում»,- հարցրեց […]

Սուրիկ Խաչատրյանը նեղսրտելու պատճառ չի տեսնում (վիդեո)

Հոկտեմբերի 27-ի առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին ԵԿՄ անդամները՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ՝ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ։ Նրանք այստեղ էին՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Այստեղ էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով խոսելով իր պաշտոնանկության մասին՝ ասաց, որ ինքն է հրաժարական տվել՝ առողջական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով՝  նեղսրտելու պատճառ […]

Մաքրվում է. Հրապարակ

Ճանապարհային ոստիկանությունում ւսռաջիկայում հնարավոր են նոր պաշտոնանկություններ։ Նախօրեին ՃՈ նոր պետը՝ ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ժողով է արել վարչության ղեկավար կազմի հետ ու հորդորել, որ իրեն չխառնեն նախկին պետերի հետ, ինքը համակարգի մարդ է, դրսից չի բերվել ու ամբողջովին տիրապետում է տեսուչների՝ փող աշխատելու բոլոր նյուանսներին, եւ գուժել է հնարավոր պաշտոնանկությունների մասին։ Մինչ պետ դառնալը […]

«Բռնել գողացող մկան ձեռքը»

«Պետք է խոստովանենք՝ կառավարության ծրագիրն իրագործելու համար մեր ունեցած ժամանակահատվածը բավականին կարճ է։ Բայց փորձ է արվում վերցնել այս ծանրությունը ու առաջ ընթանալ։ Աստծուց խնդրում եմ, որ դա մեզ մոտ ստացվի։ Ես հավատում եմ, որ փոփոխություններ կլինեն, պարզապես չգիտեմ՝ այս վեց ամսում կկարողանա՞նք։ Հույս ունեմ, որ այս ծրագիրը վեցամսյա չէ։ Հուսանք ՝ երկարաժամկետ կլինի», –Henaran.am-ի […]

Հարկավոր է ելնել քանակական եւ որակական արդյունքներից. վարչապետ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հայաստանի կառավարությունը խորհրդարանում պետբյուջեի նախագիծը կներկայացնի ծրագրային բյուջետավորման դիրքերից»: Վարչապետի  փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ին խորհրդարանում մեկնարկելու են պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները: Հետևաբար  կարեւոր է, որպեսզի նախարարներն իրենց ոլորտների ծախսերի ծրագիրը ներկայացնեն՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ արդյունքների եւ ինչ ժամկետներում են պատրաստվում հասնել: «Մասնավորապես, հարկավոր […]

Գագիկ Խաչատրյանի «ունեցվածքը» կլուծարվի. Ժողովուրդ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ իրենց նախարարության հաշվեկշռում գտնվող «Դիլիջանի ուսումնական կենտրոնը» հնարավոր է՝ առաջիկայում լուծարվի։ Իսկ ուսումնական կենտրոնի շքեղ համալիրի ճակա տագրի հետ կապվւսծ նախարարը հուշեց, որ այն կհանձնվի պետական գույքի կառավարման վարչությւսնը։ Իսկ թե վերջինս ինչպես կվարվի շենքի հետ՝այն աճուրդի կհանի, թե ոչ, նախարարը չհայտնեց։ Հիշեցնենք, […]

Երկրաշարժ Իտալիայում․ ցնցումները դեռ շարունակվում են /ֆոտո, վիդեո/

Իտալիայում նախօրեին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետցնցումները դեռ շարունակվում են։ Գիշերվա ընթացքում ավելի քան 70 ցնցում է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մարկե նահանգում՝ Մաչերատա քաղաքում։ Սակայն ցնցումները զգացվել են Հռոմում, Պերուջայում, Ֆլորենցիայում եւ այլ խոշոր քաղաքներում։ Հետցնցումների պատճառով, չնայած անձրեւին, մարդիկ ողջ գիշեր դրսում են անցկացրել՝ վախենալով տուն գնալ։ Երկրաշարժի արդյունքում […]

Քննարկվում է հարկային պարտքերը «համաներելու» հարցը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Զ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությանները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։ Թերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին։ «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը […]

Շանտաժ. Ժամանակ

Հոկտեմբերի 25-ին տարածաշրջանային այցով Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարածաշրջան այցը սկսել են Բաքվից` հոկտեմբերի 20-ին: Բաքվից հետո համանախագահները Ստեփանակերտում էլ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ այսօր Երևանում են Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Մինչ այժմ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված