08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երկրաշարժ Իտալիայում․ ցնցումները դեռ շարունակվում են /ֆոտո, վիդեո/

Իտալիայում նախօրեին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետցնցումները դեռ շարունակվում են։ Գիշերվա ընթացքում ավելի քան 70 ցնցում է գրանցվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մարկե նահանգում՝ Մաչերատա քաղաքում։ Սակայն ցնցումները զգացվել են Հռոմում, Պերուջայում, Ֆլորենցիայում եւ այլ խոշոր քաղաքներում։

Հետցնցումների պատճառով, չնայած անձրեւին, մարդիկ ողջ գիշեր դրսում են անցկացրել՝ վախենալով տուն գնալ։ Երկրաշարժի արդյունքում առայժմ 8 վիրավորի մասին է նշվում, զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Երկրաշարժի հետեւանքով մի շարք շինություններ են փլուզվել։ Մի շարք քաղաքներում դպրոցները փակ են։

Предполагаемый эпицентр снова находится в районе города Вальнерина (регион Марке). Фото: REUTERS

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ