10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Լուծարում են. նախարարն առաջին անգամ է լսում

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադարձավ օպտիմալացումներին և Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Գյուղատնտեսական պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթը:

Առաքելյանը հարց ուղղեց վարչապետին , հետաքրքրվելով  թե լուրծարելուց հետո ում կանցնի տեսչության լիազորությունները:

«Լուծարելու հետ կապված ո՞ւմ է անցնելու այդ գործառույթը, որովհետև ես տեղյակ չեմ ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում»,- հարցրեց նախարարը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կոնկրետ տվյալ տեսչության դեպքում պետհամարանիշեր տրամադրելու գործառույթը կտրվի ոստիկանությանը, իսկ մյուս գործառույթները կվերացվեն: Հարությունյանը  տեղեկացրեց, որ այն տեսչությունները, որոնց գործառույթները պետությանն ու բիզնեսին օգուտ չեն տալիս, կվերացվեն:

«Իմ մտքին կար, որ դա պետք ա լուծարենք, ուղղակի որ տեղյակ չէի: Ես ուղղակի չգիտեի՝ ուր ա գնալու»,-  լուծում գտավ Իգնատի Առաքելյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ