26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն […]

Charlie Hebdo-ն թիրախավորել է Պուտինին եւ Մակրոնին /ֆոտո/

Երգիծական սկանդալային Charlie Hebdo շաբաթաթերթն այս անգամ թիրախավորել է ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Էմանուել Մակրոնին։   Նախագահների հանդիպումից հետո շաբաթաթերթը հրապարակել է լուսանկար, որում Ֆրանսիայի նոր նախագահը շան քոթոթի տեսքով բռնել է Պուտինի ձեռքը։ Իր հերթին Պուտինը հրահանգում է․ «Պառկիր տեղդ»։ «Մակրոնն ընդունել է Պուտինին»,- մեկնաբանված է լուսանկարը։   

«Եթե մարդն իր խղճի, իր Աստծո հետ հաշտ է, ուրեմն երջանիկ է» /տեսանյութ/

Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը,  ԱԺ-ի այգում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով լրագրողների հերցին՝ խորհրդային շրջանի երեխանե՞րն էին երջանիկ, թե՞ անկախ Հայաստանի, ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը  պատասխանեց. «Կարծում եմ՝ երջանկությունը չափման միավոր չունի. եթե մարդն իր խղճի, իր Աստծո հետ հաշտ է, ուրեմն երջանիկ է: Իսկ երեխաների երջանկությունը որն է՝ ուրախ լինի, լավ լինի, ծնողները գլխին լինեն, […]

Այսօր յուրահատուկ օր է մեր ընտանիքի համար. Տարոն Մարգարյան

Այսօր յուրահատուկ օր է մեր ընտանիքի համար. որդուս՝ Սմբատի ծննդյան օրն է, ով դառնում է 5 տարեկան։ Տղաս, մաղթում եմ քեզ առողջ, երջանիկ և խաղաղ մանկություն։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու տեղադրել որդու լուսանկարը:

Պատանի երկրապահները լավագույնն են.Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

Պաշտպանության նախարարությունում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Տոնի շրջանակներում էլ կատարվեց «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգեւատրությունը: Լավագույնը ճանաչված բոլոր ինը մասնակիցներն էլ «Պատանի երկրապահ» կառույցից էին: Այդ պատճառով «Պատանի երկրապահ»-ը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ: Երկրապահի պատանեկան կառույցի արձանագրած հաջողությունների մասին առանձնահատուկ խոսք ասաց նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցուցահանդես, փառանոնը […]

«Մենք պարտավոր ենք մեր պետության վիճակը բարելավել»

«Երևի թե,  աշխարհի ամենատարբեր երկրների մեջ իրենց ամենաերջանիկը  համարողները հայ երեխաներն են», –  այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը ԱԺ-ի այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա հիշեցրեց՝  Հայաստանում երեխաներն ունեն անվճար կրթության և անվճար բուժօգնություն ստանալու իրավունք, բայց այդ ոլորտներում, իսկապես, դեռևս շատ  անելիքներ, կան: ,- նշեց ԱԺ նախագահը:

Կավճանկարային երազանքներ՝ Ազատության հրապարակում

Վաղ առավոտից Ազատության հրապարակը երեխաներինն էր: Փոքրիկներն իրենց երազանքներն արտացոլում էին հրապարակի ասֆալտին: Բազմագույն կավճանկարներում երևում էին շողացող արևը, կապույտ երկինքը, մեր երկրի պետական խորհրդանիշերը, պատկերներ մայրաքաղաքից: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով մանուկների համար կազմակերպվել էր նաև մանկական համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել փոքրիկ երգիչներ ու երգչուհիներ, մանկական պարային համույթներ: Միջոցառմանը ներկա էր […]

Ավարտվել է կաշառք պահանջող պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել: Այսպես, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել […]

Մեր խոստումները կգերակատարենք. Սուրեն Կարայան

«Ներդրումներ բերելու վերաբերյալ նախընտրական խոստումները մենք կկարողանանք ապահովել»,- այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք և դա վերաբերվում է տնտեսության զարգացմանը, ոչ միայն կկատարենք, այլ նաև կգերակատարենք: Դրա մասին վկայում են այն թվերը, որոնք հրապարակում են Վիճակագրական ծառայությունները»,- ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված