26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ազատ սեռական հարաբերությունների քարոզ` ԵՊՀ-ու՞մ. հակառակորդը` ՀՀԿ-ն /վիդեո/

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի ուսանողական խորհրդի նախագահ Աստղիկ Աբրահամյանը նախաձեռնել էր ստորագրահավաք “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով: Հիշեցնենք, որ վերջինս դասավանդում է նույն ամբիոնում: Անի Զախարյանը այսօր խոսեց տեղի ունեցածի առնչությամբ, անդրադառնալով նաև վկայակոչված այն հանգամանքին, որ ինքը ազատ սեռական հարաբերություններ է քարոզել համալսարանի ներսում: Զախարյանը նշեց, որ իր […]

Գեղեցիկ կին եք, այդքան մաղձը որտե՞ղից եք կուտակել

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 2014թ-ի պետական բյուջեի նախագծի մասին իր ելույթը սկսկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի նախաբանով, որտեղ խոսվում է դատական համակարգում խախտումների մասին: Փոստանջյանը նշեց, որ բյուջեի նախագծով կառավարությունը փորձ է անում շարունակել պաշտոնավարել: ՛՛Հիմա ես կասեմ կառավարության, մեզ ներկայացրած այն փաստաթուղթը, որով նրանք փորձում են շարունակել պաշտոնավարել: Կառավարությունը մերն […]

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար: Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության […]

Ավելի վատ է լինելու

՛՛Այս բյուջեի նախագիծը փաստեց, որ մեր երկրի առջև ծառացած սոցիալական մարտահրավերները ոչ միայն հաղթահարելու շանս չունեն, այլև դրանք ավելի են շատանալու՛՛,-այսօր խորհրդարանում բյուջեի վերաբերյալ ամփոփիչ ելույթւոմ ասաց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Համաշարխային բանկի ներկայացրած պատկերի հետ իրենք համաձայն են, և անբավարար կեցվածք որակեց կառավարության գործունեությունը: ՛՛Եթե հետևելու լինենք համաշարխային բանկի տված […]

Ռոնալդուի վրիպումը

Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին տուրում Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ հյուրընկալվել էր դանիական ՛՛Կոպենհագենին՛՛: Չնայած արքայական ակումբը վաղուց ապահովել էր խմբում առաջին տեղը, բայց, այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը խաղադաշտ էր դուրս եկել մարտական կազմով եւ կարողացավ հերթական հաղթանակը տանել: Գրանցվեց 2-0 հաշիվը: Չնայած արքայական ակումբը կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթանակ տանել, եթե թիմի առաջատար Ռոնալդուն կարողանալ գրավել մրցակցի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, […]

Ներսես Երիցյանի շուրջ սկանդալ է հասունանում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին դուր չի եկել ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերը ,որ վերաբերում էին ՀՅԴ-ին: Նշենք, որ երբ նիստերի դահլիճում քննարկվում էին պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի փոփոխությունները, իր եզրափակիչ ելույթում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պարոն Երիցյանը որոշ մտքեր արտահայտեց ՀՅԴ-ի վերաբերյալ: ՛՛Պարոն Երիցյանը խոսում էր այն մասին, որ պարզ է, […]

Բուքմեյկերները հավատում են Մխիթարյանին

Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կհյուրընկալվի ֆրանսիական ՛՛Մարսելին՛՛: Բուքմեյկերները այդ խաղի համար սահմանել են գործակիցներ: Ըստ բուքմեյկերների՝ գերմանական ակումբը հանդիպման բացահայտ ֆավորիտն է: Հյուրերի հաղթանակի համար սահմանված է 1,4 գործակից, ոչ ոքիի համար սահմանվել է 4,7 գործակից, իսկ ՛՛Մարսելի՛՛ հաղթանակի համար 7,4 գործակից: Բուքմեյկերական ընկերությունները սահմանել […]

Հո ինքնասպան կամիկաձեներ չե՞ք

ԱԺ ԲՀԿ խմբակցությյունը դեմ է քվեարկելու Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին այսօր Ազգային ժողովում Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի քվեարկությանն ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  ՛՛Այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ, այլ կերպ ձևակերպել հնարավոր չէ ու կապ չունի 20, 30, թե 40 տարի հետո կտան քեզ կենսաթոշակ, թե ոչ, կարևոր է քո […]

Ընկել են բենզինի հորն ու մահացել

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, նոյեմբերի 11-ին՝  ժամը 15.04-ին   ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու՝ Ա. Ա. եւ Մ. Զ.: Տուժածներին շտապօգնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված