17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բուքմեյկերները հավատում են Մխիթարյանին

Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կհյուրընկալվի ֆրանսիական ՛՛Մարսելին՛՛: Բուքմեյկերները այդ խաղի համար սահմանել են գործակիցներ: Ըստ բուքմեյկերների՝ գերմանական ակումբը հանդիպման բացահայտ ֆավորիտն է: Հյուրերի հաղթանակի համար սահմանված է 1,4 գործակից, ոչ ոքիի համար սահմանվել է 4,7 գործակից, իսկ ՛՛Մարսելի՛՛ հաղթանակի համար 7,4 գործակից:

Բուքմեյկերական ընկերությունները սահմանել են գործակիցներ, թե ով կարող է գոլի հեղինակ դառնալ: Ըստ բուքմեյկերների՝ գոլի հեղինակ դառնալու համար լավ շանսեր ունի Հենրիխ Մխիթարյանը, ում համար սահմանվել է 2,2 գործակից: Գոլ խփելու ամենամեծ  շանսը ունի Ռոբերտ Լեւանդովսկին, ում համար սահմանվել է 1,75 գործակից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ