Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ոստիկանությունում էր
Մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում եւ […]





































