04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները հիմնականում ավարտված են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է առավել ուժեղացնել ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունը: Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել դեկտեմբերի 20-ից՝ Ամանորին ընդառաջ,  առանձնացված տարածքներում գյուղմթերքի շուկաներ կազմակերպելու ուղղությամբ: […]

ԱԺ խմբակցությունները դիմել են Հովիկ Աբրահամյանին

Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները դիմում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրով ՍԴ դիմելու որոշման հետ կապված: ”Գնում են Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի ստորագրեն ու հանձնենք վաղը”,-Henaran.am-ին այս մասին հայտնեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները պահանջում են, որ համակարգից պարտադիր բաղադրիչը հանվի, և դրա հետ […]

Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու […]

Ցավակցում են

Արցախի մայրաքաղաք են ժամանում մեծ թվով մարդիկ՝ հասարական-քաղաքական գործիչներ, քաղաքացիներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից՝ ցավակցություն հայտնելու Սարգսյանների ընտանիքին: Henaran.am-ի թղթակիցը պարզել է, որ Ստեփանակերտի հյուրանոցներում եւ իջեւանատներում ազատ համարներ այլեւս չկան:  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցություններ են ստացվում նաեւ  “Ֆեյսբուք” սոցիալական կայքում: Օգտատեր Սմբատ Ղահրամանյանը գրել է. “Անկեղծորեն ցավակցում եմ, Աստված հոգին […]

Անգելա Մերկելն ավտովթարի է ենթարկվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական լիմուզինը վթարի է ենթարկվել, սակայն բարեբախտաբար վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է gazeta.ru-ն։  Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կանցլերը Բրանդենբուրգից A10 արագընթաց մայրուղով ուղեւորվել է դեպի Բեռլին։ Անսպասելիորեն լիմուզինի կողքով ընթացող մեքենան մոտեցել է կառավարական փոխադրամիջոցին ու հարվածել դրան։ Միջադեպի հետեւանքով վնասվել են մեքենաները:

Ֆիլիպիններում ավտոբուս է ընկել. կան բազմաթիվ զոհեր

Այսօր  Ֆիլիպիններում էստակադայից ավտոբուս է ընկել, ինչի հետեւանքով 21 մարդ է մահացել: Պատահարի արդյունքում զոհերի թիվը, հնարավոր է, դեռ կավելանա, գրում է gazeta.ru-ն: Ավտոբուսն ընկել է ֆուրգոնի վրա: Երկու վարորդները մահացել են: 

Վերականգնվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  կողմից  2013թ.  վերականգնվել և  շահագործման  են հանձնվել  ՀՀ  Սյունիքի  մարզի Տաթև համայնքով  անցնող  հանրապետական  նշանակության  Տաթև -Աղվանի -Կապան  ավտոճանապարհի  կմ 14+800  և կմ 23+500 փլուզված  հատվածները:  Շինարարական աշխատանքներն իրականացրել է ”Ոսմար” ՍՊ ընկերությունը:  Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Ընդդիմությունն ո՞ւր է… այնտեղ նախագահները հանդիպեցին

 ՛՛Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները՛՛ թեմայով քննարկմանն այսօր անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի ընդդիմությանն ու համեմատականներ տարվեց Ուկրաինայի ընդդիմության հետ: ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանի ու Ուկրաինայի իրադրությունները նույնական չեն: Սակայն սա չի նշանակում, որ ընդդիմությանը չպիտի կարողանար միավորվել ու մեկ միասնական դիրքորոշում հայտնել արտաքին քաղաքական […]

ՀՅԴ Երեւանի կոմիտեի հայտարարությունը

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։  Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն […]

“Եթե տաքսու գինը չբարձրանա, դա կբերի հասարակական տրանսպորտի ոչնչացման”

Հայաստանում տաքսի-ծառայության որոշակի գին չկա, ընկերություններն իրենք են որոշում իրենց ծառայության գինը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Նա նշեց, որ այսօր հիմնականում բոլորը օգտագործում են 100 դրամ սակագինը, ինչը շուկայի թելադրանքն է. “Այսօր կարծում եմ ձեռնտու գին է սպառողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ