09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Եթե տաքսու գինը չբարձրանա, դա կբերի հասարակական տրանսպորտի ոչնչացման”

Հայաստանում տաքսի-ծառայության որոշակի գին չկա, ընկերություններն իրենք են որոշում իրենց ծառայության գինը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Նա նշեց, որ այսօր հիմնականում բոլորը օգտագործում են 100 դրամ սակագինը, ինչը շուկայի թելադրանքն է. “Այսօր կարծում եմ ձեռնտու գին է սպառողների համար: Եթե համեմատենք միջազգային գնի հետ, շատ նորմալ է”:

Բանախոսը նշեց նաեւ, որ մի քանի ՀԿ-ներ ցանկանում են ընդունել ամիսներ շարունակ մշակված “Լիցենզավորման կարգի մասին” օրենքը, որը փոփոխություններ է ենթադրում այս ոլորտում՝ նաեւ ի վնաս տաքսի ծառայությունների:

Ըստ այդ օրենքի, որոշում է կայացվել դեղին համարները վերացնել, քանի որ թանկ արժեն: “Որոշվել է դա փոխարինել կպչուն տարբերանշաններով, որի միջոցով լիցենզավորված տաքսին կտարբերվի ոչ լիցենզավորվածից”,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով` այս օրենքը կարող է վնաս հասցնել ոլորտին եւ ընկերություններին, քանի որ այն ավելի ձեռտնու է անհատ վարորդներին:

Հարցին, թե` եթե թանկանա հասարակական տրանսպորտը, կարող է թանկանան տաքսի-ծառայության գները, բանախոսը պատասխանեց, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեպքում, եթե տաքսու գինը չբարձրանա, դա կբերի հասարակական տրանսպորտի ոչնչացման: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ