06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ցավակցում են

Արցախի մայրաքաղաք են ժամանում մեծ թվով մարդիկ՝ հասարական-քաղաքական գործիչներ, քաղաքացիներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից՝ ցավակցություն հայտնելու Սարգսյանների ընտանիքին: Henaran.am-ի թղթակիցը պարզել է, որ Ստեփանակերտի հյուրանոցներում եւ իջեւանատներում ազատ համարներ այլեւս չկան: 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցություններ են ստացվում նաեւ  “Ֆեյսբուք” սոցիալական կայքում:

Օգտատեր Սմբատ Ղահրամանյանը գրել է. “Անկեղծորեն ցավակցում եմ, Աստված հոգին լուսավորի…Պատերազմի միջով անցած մարդու, այժմ էլ՝ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համար, անշուշտ՝ մեծ կորուստ է ծնող կորցնելը…

Հիշեցի այս հասարակ մարդու եւ կնոջ վերջին հարցազրույցը եւ ուղղակի խոսքեր չունեմ, շատ ափսոս… ոնց ապրեց իր կյանքը էդպես էլ լուռ հեռացավ…”:

 Սյունիքից  “Դանդի փրիշս մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը գրել է. “Ցավակցություններս Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյանին, հոր, Ազատ Ավետիսի Սարգսյանի մահվան առթիվ”:

Կան նաեւ ցինիզմով հագեցած գրառումներ, որոնք կարդալիս զարմանում ես՝ չարության, ստորության, անմարդկայինի դրսեւորման ինչպիսի անհավանական չափաբաժին պետք է կուտակել հոգում՝ շահարկելու այս տեսակ ողբերգությունը: Իհարկե, լավ է, որ սթափ մտածողները շատ են. նման չկարծիքները մերժվում են օգտատերերի մեծ բանակի կողմից:

Լրագրողների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրում է. “ Ծնողը, ծնողի մահը կապ չունի, խնդրում եմ զերծ մնալ այս առիթով զվարճանալու գայթակղությունից…”:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ