19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը

Արդեն երկրորդ օրն է՝ Կիրանցում սահմանվել է ապօրինի անցագրային ռեժիմ եւ ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, արգելվել ելումուտը՝ Կիրանց։

Ոստիկանները կրկին պատ են կազմել ու արգելել նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց՝ առանց որեւէ իրավական հիմնավորման։

Նշենք, որ մուտքը արգելվել է երեկվանից՝ պատճառաբանելով ականազերծման աշխատանքներով, մինչդեռ, ինչպես Սրբազանը նկատեց, իրենք չեն պատրաստվում գնալ ականապատ դաշտերը, այլ միայն գյուղի տարածք, որտեղ գտնվում են մյուս գյուղացիները։

Արձանագրենք նաեւ, որ Ոսկեպարում եւ Բերքաբերում ականազերծում իրականացնելիս քաղաքացիների մուտքը չէր արգելվել. իշխանությունների վերաբերմունքը առանձնահատուկ է Կիրանցի նկատմամբ, որի կեսը, ապօրինի սահմանազատման շրջանակներում, պատրաստվում են հանձնել թշնամուն։

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ