20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռուս-ուկրաինական պատերազմ. հիմնական իրադարձություններ, օր 799

Առնվազն ութ երեխա վիրավորվել է Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզում, երբ ռուսական հեռակառավարվող ռումբերը հարվածել են մարզական կենտրոնին:

Human Rights Watch-ը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հետաքննվի ռազմական հանցագործությունների համար, քանի որ  ապացույցներ են ձեռք բերվել, որոնց  համաձայն՝

ռուսական ուժերը մահապատժի են ենթարկել արդեն հանձնված առնվազն 21 ուկրաինացի զինվորի։

Ռուսաստանը պնդում էր, որ գրավել է Ուկրաինայի արևելքում գտնվող Բերդիչի գյուղը, որը գտնվում է Մոսկվայի կողմից նվաճված Ավդիևվկա քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևմուտք:

Կիևը հայտնել է, որ իր ուժերը հանգստյան օրերին նահանջել են բնակավայրից:

Կրեմլը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե ինքը քլորոպիկրին է օգտագործել Ուկրաինայի մարտադաշտում։

Հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիաներով պատերազմում արգելված է քիմիական նյութերից քլորոպիկրինի  օգտագործումը, որն առաջացնում է աչքերի, մաշկի և թոքերի խիստ գրգռվածություն։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ