18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կիրանց տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց եւ պայթեցնելուց հետո․ Տավուշը հանուն հայրենիքի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անդրադարձել է ՊՆ հաղորդագրությանը, համաձայն որի՝ Կիրանցում պայթեցման աշխատանքներ են տեղի ունենալու։

«Առանց մեկնաբանության․․․ Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1(մեկ) պայթյուն:

Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց․․․»,– ասված է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։

Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ